▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ակցիա` Բուդապեշտում

 

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ «Երիտասարդական աշխատանք՝ հանուն խաղաղության» համահայկական ուսուցողական ծրագրի շրջանակում Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի (ՈՍՏԱՅՆ) ներկայացուցիչները Բուդապեշտում կազմակերպեցին ֆլեշմոբ, որին մասնակցեց 60 երիտասարդ աշխարհի ավելի քան 25 երկրից: 
Երիտասարդները Եվրախորհրդի երիտասարդական կենտրոնի բակում ձեռք-ձեռքի տված կազմեցին անմոռուկը` 100-ամյակի խորհրդանիշը: Նրանք բոլորը կրում էին «Ճանաչեք և դատապարտեք Հայոց Ցեղասպանությունը» մակագրությամբ շապիկներ, որոնք թողարկվել են Ոստայնի և ՅուՔոմի համագործակցության արդյունքում:
«Պատահական չէ ընտրված օրը, - իր խոսքում ասաց Ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը, - 1920թ. հենց նոյեմբերի 22-ին կայացվեց ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի` Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը»: 
Աշխարհով մեկ ցրված և այս անգամ Ոստայնի կանչով Բուդապեշտում հավաքված հայ երիտասարդները հաստատակամ են, որ նոյեմբերի 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգման, ազգային պահանջատիրության և հայ ժողովրդից խլված իրավունքների վերականգնման օրը: 
Ֆլեշմոբին իրենց մասնակցությունը բերեցին Եվրախորհրդի աջակցությամբ նոյեմբերի 17-ից մեկնարկած Y-work for Peace համահայկական երիտասարդական ծրագրի մասնակիցները, որոնց միացան այլազգի երիտասարդներ: 
Ոստայնը որպես միջազգային ՀԿ հիմնադրվել է 2006 թվականին և այսօր միավորում է հայկական 32 կազմակերպություն 18 երկրից: 
Աստղիկ Ավետիսյան
Բուդապեշտից

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ «Երիտասարդական աշխատանք՝ հանուն խաղաղության» համահայկական ուսուցողական ծրագրի շրջանակում Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի (ՈՍՏԱՅՆ) ներկայացուցիչները Բուդապեշտում կազմակերպեցին ֆլեշմոբ, որին մասնակցեց 60 երիտասարդ աշխարհի ավելի քան 25 երկրից: Երիտասարդները Եվրախորհրդի երիտասարդական կենտրոնի բակում ձեռք-ձեռքի տված կազմեցին անմոռուկը` 100-ամյակի խորհրդանիշը: Նրանք բոլորը կրում էին «Ճանաչեք և դատապարտեք Հայոց Ցեղասպանությունը» մակագրությամբ շապիկներ, որոնք թողարկվել են Ոստայնի և ՅուՔոմի համագործակցության արդյունքում:

«Պատահական չէ ընտրված օրը, - իր խոսքում ասաց Ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը, - 1920թ. հենց նոյեմբերի 22-ին կայացվեց ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի` Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը»: Աշխարհով մեկ ցրված և այս անգամ Ոստայնի կանչով Բուդապեշտում հավաքված հայ երիտասարդները հաստատակամ են, որ նոյեմբերի 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգման, ազգային պահանջատիրության և հայ ժողովրդից խլված իրավունքների վերականգնման օրը: Ֆլեշմոբին իրենց մասնակցությունը բերեցին Եվրախորհրդի աջակցությամբ նոյեմբերի 17-ից մեկնարկած Y-work for Peace համահայկական երիտասարդական ծրագրի մասնակիցները, որոնց միացան այլազգի երիտասարդներ: Ոստայնը որպես միջազգային ՀԿ հիմնադրվել է 2006 թվականին և այսօր միավորում է հայկական 32 կազմակերպություն 18 երկրից: 

Աստղիկ Ավետիսյան

Բուդապեշտ

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին