▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրացրել է գազի բալոնը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս,  ՔՀԳ վարչության ծառայողները Կենտրոնականի բաժնի ծառայողների հետ համատեղ, նոյեմբերի 22-ին, ժամը 13.30-ին, Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Սուրեն Տ.-ին, որը նոյեմբերի 18-ին 60.000 դրամով վաճառել է 1978 թ. ծնված Ստեփան Բ.-ի կողմից օրավարձով իրեն տրամադրված «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը և յուրացրել գումարը:  Ստեփան Բ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

 Կատարվում է հետաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին