▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Հարսնաքարի» գործով բոլոր բողոքները

 

ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի աղմկահարույց  գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընունելը մերժելու մասին: 
 
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հունիսի 23-ի որոշման դեմ բողոքներ էին ներկայացրել ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Ա.Խաչատրյանը, ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի և Դավիթ  Ադամյանի պաշտպան Մ.Թովմասյանը, ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Մ.Պողոսյանը, ամբաստանյալներ Արման Խաչատրյանի և Նորայր  Հայրապետյանի պաշտպան Ե.Սարգսյանը, տուժողներ Ա.Բայադյանի, Գ.Սողոմոնյանի, Ա.Աղաջանյանի, Է.Նիկոյանի և տուժողի իրավահաջորդ Գ.Ավետյանի ներկայացուցիչներ Տ.Եգորյանը և Լ.Հակոբյանը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 24-ի դատավճռով՝ Դավիթ  Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը և Գարիկ Մարգարյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 118-րդ հոդվածով, և դատապարտվել ազատազրկման՝ 12 տարի ժամկետով և տուգանքի՝  100.000 ՀՀ դրամի չափով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2014 թվականի հունիսի 23-ի որոշմամբ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 24-ի դատավճիռը:
Վճռաբեկ դատարանը, վերլուծելով բողոք բերած անձանց փաստարկները, գործի նյութերը և բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունները, գտել է, որ բողոքաբեր անձանց կողմից չի հիմնավորվել, որ բողոքարկված դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշումներում դրան տրված մեկնաբանությանը, ինչպես նաև, որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:
 
Հեղինակ: 
«Փաստինֆո»
- See more at: http://pastinfo.am/hy/node/56331#sthash.cBYXl4ho.dpuf

«Փաստինֆո»-ն գրում է. ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի աղմկահարույց  գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընունելը մերժելու մասին:  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հունիսի 23-ի որոշման դեմ բողոքներ էին ներկայացրել ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Ա.Խաչատրյանը, ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի և Դավիթ  Ադամյանի պաշտպան Մ.Թովմասյանը, ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Մ.Պողոսյանը, ամբաստանյալներ Արման Խաչատրյանի և Նորայր  Հայրապետյանի պաշտպան Ե.Սարգսյանը, տուժողներ Ա.Բայադյանի, Գ.Սողոմոնյանի, Ա.Աղաջանյանի, Է.Նիկոյանի և տուժողի իրավահաջորդ Գ.Ավետյանի ներկայացուցիչներ Տ.Եգորյանը և Լ.Հակոբյանը:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 24-ի դատավճռով՝ Դավիթ  Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը և Գարիկ Մարգարյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 118-րդ հոդվածով, և դատապարտվել ազատազրկման՝ 12 տարի ժամկետով և տուգանքի՝  100.000 ՀՀ դրամի չափով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին