▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում կալանքի տակ է վերցվել պաշտպանության նախկին փոխնախարարը

 

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում կալանքի տակ է վերցվել պաշտպանության նախկին փոխնախարար Մեհման Սալիմովը:Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, որը հետաքննում է Գլխավոր դատախազության` ծանր հանցանքների գծով հետաքննչական վարչությունը: Սալիմովի նկատմամբ մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի 179.3.2 հոդվածով (խոշոր չափի գումարների յուրացում կամ վատնում) և 308.2 հոդվածով (պաշտոնական լիազորությունների չարաշահում): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Turan-ի տեղեկատվությունը հաստատել է Գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը: Վերջինս այլ մանրամասներ չի հայտնել: Քանի որ Սալիմովի հանդեպ հետաքննությունն իրականացնում է զինդատախազությունը, ուստիև կարելի է կարծել, որ նրան կալանավորելը կապված է ՊՆ-ում նրա գործունեության հետ: Սալիմովը 1995-1999 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի` քաղաքական ու հասարակական հարցերով տեղակալի պաշտոնը: Ոչ պաշտոնական տվյալներով` վերջին տարիներին նա զբաղվում էր բիզնեսով: 
Artsakhpress.am

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում կալանքի տակ է վերցվել պաշտպանության նախկին փոխնախարար Մեհման Սալիմովը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, որը հետաքննում է Գլխավոր դատախազության` ծանր հանցանքների գծով հետաքննչական վարչությունը: Սալիմովի նկատմամբ մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի 179.3.2 հոդվածով (խոշոր չափի գումարների յուրացում կամ վատնում) և 308.2 հոդվածով (պաշտոնական լիազորությունների չարաշահում): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Turan-ի տեղեկատվությունը հաստատել է Գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը: Վերջինս այլ մանրամասներ չի հայտնել: Քանի որ Սալիմովի հանդեպ հետաքննությունն իրականացնում է զինդատախազությունը, ուստիև կարելի է կարծել, որ նրան կալանավորելը կապված է ՊՆ-ում նրա գործունեության հետ: Սալիմովը 1995-1999 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի` քաղաքական ու հասարակական հարցերով տեղակալի պաշտոնը: Ոչ պաշտոնական տվյալներով` վերջին տարիներին նա զբաղվում էր բիզնեսով: 

Artsakhpress.am

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին