▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է սովորենք ապրելու բանաձևը, որը շատ պարզ է և դյուրըմբռնելի՝ միասնություն

Այն ազգը, որը կարոտ է օտարի օգնությանը, ճակատագիրը նրան չի ների այդ թուլության համար և մի օր կայրի գեհենի ժանտ կրակների մեջ:Բավակա՛ն է ինչքան օտարից օգնություն մուրացինք, բավակա՛ն է ինչքան օտարի էժանագին կոշիկները սրբեցինք, մեր անգին Ազատությունը մեզ տալու համար:Մենք կարող ենք սիրով անել այն, ինչ օտարն անում է խղճահարությունից ու շահամոլությունից դրդված , ինչպես օտարը, այնպես ել մենք՝ մարդկային ծնունդներ ենք և ոչնչով պակաս չենք նրանցից, դեռ ավելին՝ մեր երակներով առաջին մարդկային արյունն է հոսում, պարզապես պետք է մարդկային առաքինություններից ամենաթանկը,սրբազան, Աստվածատուր կամքը :
Պետք է սովորենք ապրելու բանաձևը, որը շատ պարզ է և դյուրըմբռնելի՝ միասնություն:
Պետք է հասկանանք ազատության համար մեզ ամենաանհրաժեշտ զենքը:Իհարկե զենքին տիրապետող անկիրթ մարդը իր մետաղով երկար ճանապարհ չի անցնի, բայց զենքին չտիրապետող կիրթ մարդը անմիջապես սրախողխող կլինի, մենք պետք է ընտրենք երկու զենք , գրիչ և սուր, անշուշտ վերջինը կարևորելով առաջինից:Այնտեղ, որտեղ խոսքը կհասնի գրչին, մենք կգործենք գրչով, երբ կզգանք, որ մեր գրչի թանաքն այնքան էլ <<մուգ>> չէ , որ հաշվի նստեն մեզ հետ, կգործածենք սուրը, այս դեպքում բոլորը գլուխ կխոնարհեն մեր առաջ:
Այս կերպ մենք անվերջ կքայլենք ապագայի ճանապարհներով և մեր հատու խոսքը կասենք աշխարհին:
Իսկ եթե շարժվենք մեր հին ոճով՝ ապավինելով միայն գրչին, մենք այդպես էլ կարոտ կմնանք ազատությանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին