▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Դինքին սպանած Օգուն Սամասթը պատրաստվում է խոսել

 

Թուրքիայում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգուն Սամասթը պատրաստվում է խոսել և սպանության մասին նոր մնարամասներ հայտնել: Նա նամակ է ուղարկել Դինքի սպանության գործում  պետական ծառայողների նկատմամբ հետաքննություն իրականացնող դատախազին՝ հայտնելով, որ ցանկանում է նոր ցուցմունքներ տալ:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Թարաֆ» թերթը հիշեցրել է երկու տարի առաջ  Սամասթի հետ ունեցած զրույցի մասին, որի ժամանակ Սամասթը  հայտնել էր, որ  3 փուլով իրականացված սպանության մասին այնպիսի  տեղեկություններ է  հայտնելու դատախազին, որոնց մասին մինչ այդ չի խոսել:
«Կա մի հանգամանք, որի մասին մինչև այս պահը ո՛չ դատարանում, ո՛չ էլ որևէ այլ տեղ չեմ պատմել: Ես սպանությունից երեք ամիս առաջ հանդիպել եմ մի մարդու և նրա հետ թեյ եմ խմել: Ես կասեմ, թե ով է այդ մարդը և ինչ կապ ունի Դինքի սպանության հետ»,- ասել էր Սամասթը: Սակայն հետագայում հարցաքննության ժամանակ Սամասթը ոչինչ չէր ասել: Ինչպես նշել էր  այդ շրջանում սպանության գործը քննող դատախազը, Սամասթը  որևէ էական  տեղեկություն չէր տվել, որը կազդեր հետաքննության վրա:
Հիշեցնենք, որ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակոս» թերթի խմբագրության առջև:  2012թ. հունվարի 17-ին դատարանի որոշմամբ՝ Դինքի սպանության կազմակերպիչ համարվող Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգուն Սամասթը՝ 22 տարվա ազատազրկման: 
2014 թ. հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք:  Բացի այդ Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձի, այդ թվում Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել:
Ermenihaber.am 

ermenihaber.am-ը գրում է. Թուրքիայում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգուն Սամասթը պատրաստվում է խոսել և սպանության մասին նոր մնարամասներ հայտնել: Նա նամակ է ուղարկել Դինքի սպանության գործում պետական ծառայողների նկատմամբ հետաքննություն իրականացնող դատախազին՝ հայտնելով, որ ցանկանում է նոր ցուցմունքներ տալ:

Այս մասին տեղեկացնող թուրքական «Թարաֆ» թերթը հիշեցրել է երկու տարի առաջ  Սամասթի հետ ունեցած զրույցի մասին, որի ժամանակ Սամասթը  հայտնել էր, որ  3 փուլով իրականացված սպանության մասին այնպիսի  տեղեկություններ է  հայտնելու դատախազին, որոնց մասին մինչ այդ չի խոսել:

«Կա մի հանգամանք, որի մասին մինչև այս պահը ո՛չ դատարանում, ո՛չ էլ որևէ այլ տեղ չեմ պատմել: Ես սպանությունից երեք ամիս առաջ հանդիպել եմ մի մարդու և նրա հետ թեյ եմ խմել: Ես կասեմ, թե ով է այդ մարդը և ինչ կապ ունի Դինքի սպանության հետ»,- ասել էր Սամասթը: Սակայն հետագայում հարցաքննության ժամանակ Սամասթը ոչինչ չէր ասել: Ինչպես նշել էր  այդ շրջանում սպանության գործը քննող դատախազը, Սամասթը  որևէ էական  տեղեկություն չէր տվել, որը կազդեր հետաքննության վրա:

Հիշեցնենք, որ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակոս» թերթի խմբագրության առջև:  2012թ. հունվարի 17-ին դատարանի որոշմամբ՝ Դինքի սպանության կազմակերպիչ համարվող Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգուն Սամասթը՝ 22 տարվա ազատազրկման: 

2014 թ. հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք:  Բացի այդ Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձի, այդ թվում Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին