▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատվախնդրություն» շարժանկարը` հայերեն տեքստով

Վերջերս լույս տեսած «Պատվախնդրություն» գիտաֆանտաստիկ ֆիլմն այժմ առկա է YouTube-ում: Շարժանկարը Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ, ESA) «Ռոզետա» տիեզերանավի մասին է, որը հավակնում է գիտական ֆանտաստիկան վերածել գիտական փաստի: Այն նկարահանվել է Իսլանդիայում Platige Image կինոստուդիայի և ԵՏԳ համագործակցությամբ ռեժիսոր Տոմեկ Բագինսկիի կողմից, դերասաններ Էյդան Գիլլենի և Էյսլինգ Ֆրանչիոզիի մասնակցությամբ: Ֆիլմը ցուցադրվել 2014թ. հոկտեմբերի 24-ին Լոնդոնում` Բրիտանական ֆիլմերի ինստիտուտի կողմից գիտաֆանտաստիկ ֆիլմերի փառատոնի ընթացքում, «Սարսափի և զարմանքի» օրերին: Ֆիլմը մատչելի է եվրոպական 15 լեզուներով և հայերեն ենթատիտրերով: Հայերեն տեքստի թարգմանիչն է Սոնա Ֆարմանյանը: Մեկ ամսվա ընթացքում ֆիլմը 1 միլիոնից ավելի դիտում է հավաքել:

Հայկական աստղագիտական ընկերություն

Վերջերս լույս տեսած «Պատվախնդրություն» գիտաֆանտաստիկ ֆիլմն այժմ առկա է YouTube-ում: Շարժանկարը Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ, ESA) «Ռոզետա» տիեզերանավի մասին է, որը հավակնում է գիտական ֆանտաստիկան վերածել գիտական փաստի: Այն նկարահանվել է Իսլանդիայում Platige Image կինոստուդիայի և ԵՏԳ համագործակցությամբ ռեժիսոր Տոմեկ Բագինսկիի կողմից, դերասաններ Էյդան Գիլլենի և Էյսլինգ Ֆրանչիոզիի մասնակցությամբ: Ֆիլմը ցուցադրվել 2014թ. հոկտեմբերի 24-ին Լոնդոնում` Բրիտանական ֆիլմերի ինստիտուտի կողմից գիտաֆանտաստիկ ֆիլմերի փառատոնի ընթացքում, «Սարսափի և զարմանքի» օրերին: 
Ֆիլմը մատչելի է եվրոպական 15 լեզուներով և հայերեն ենթատիտրերով: Հայերեն տեքստի թարգմանիչն է Սոնա Ֆարմանյանը: Մեկ ամսվա ընթացքում ֆիլմը 1 միլիոնից ավելի դիտում է հավաքել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին