▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշունն անցավ, թեժությունը մնաց ասելիք միայն

Գոնե բնությունը բարի գտնվի, ձմեռը մի քիչ թեժ, լավ գոնե տաք անի, ժողովուրդը կմխիթարվի, ուշադրությունը կկենտրոնացնի դրականի վրա, ու ձեռքի հետ էլ կմոռանա թե ոչ իրեն ինչ խոսք տվեց ու չարեց թեժ աշնանը, ավելի ճիշտ յուրաքանչյուր, կամ հերթական թեժ աշնանը: 
Ինչպես յուրաքանչյուր իրական պատմություն, այն նման զարգացումն ունի իր և դրական և բացասական կողմը: Բացասականը, այսինքն` վատը, որ տաք ձմեռը մոռացնել կտա «արդի ընդդիմության»  խաղարկային գործոնը, կամ նրանց ընդհանրապես ու նրանք` կշարունակեն ապրել ու շահավետ խաղալ: Իշխանությունն էլ, որ անընդդիմութույն-անընդդիմություն մի ձմեռ էլ անցկացնի, լրիվ ձեռքից կգնա ու ձմռան տապից կջրիկանա ու ի վերջո` կլճանա: Ու նաև, իշխանության միջի այն դրական հատիկները, որ կան, որ իրոք գործ են անում, ասենք կարգուկանոն են պահում, օրենք են բարենորոգում, բակ ու կենցաղ են բարելավում, ուղղակի կկորեն վայրի արջի ցեղերի արանքներում: 

Իսկ լավը այն է, որ... ձմեռը տաք է լինելու:
Տեսնենք բնությունը բարի կգտնվի՞ իսկապես:

Մելս Խաչատուրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին