▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞րբ է մեր ազգը լոտոներից յան տալու

Ե՞րբ է մեր ազգը լոտոներից յան տալու... Ախր տեսնում էլ եք էտ փողերով մարդիկ միլոնատեր դառան, օֆիսներ բացեցին, G claass-եր են քշում, հարյուրավոր մարդկանց աշխատավարձ տալիս... Էտ սաղ ձեր փողով ա արվում, 10 միլիոնի շահում են դնում 100 միլիոնի տոմս ծախում, պարզ չի՞, որ խաբեություն ա: Հավանականությունը էտ 50.000 շահելու 1-ը 50.000-ի ա, բավ չէ՞ կարծել, որ հենց էտ հաջողակը դուք եք:

Անարդարացի հարաբերակցություն է, միշտ կրված եք դուրս գալու... Էտքան դատապարտում ենք կազինոն ու կազինոյում խաղացողներին, բայց սա ավելի մեծ չարիք ա, քանի որ հասանելի ա նույնիսկ երեխաներին... Սա էլ է ղումար ու հասարակության վերաբերմունքը պետք է համապատասխան լինի, թող մենակ Ծաղկաձորում ծախեն, ոչ թե հեռուստատեսությամբ գովազդվի իբրև զվարճանք... "Աշխատավարձ" անունով լոտո են արտադրում ու պրոպագանդում, որ նորմալ է, երբ մարդ էտ տիպի աշխատավարձ է ստանում... Մարդիկ էլ ուրախ-ուրախ գնում իրանց շահած արդուկների մասին են պատմում... Խայտառակ երևույթ է, որի մասին սխալ պատկերացում է կազմվել բոլորիս մոտ: Հերիք է, պետք է վերջ տալ համազգային լոտոներին, մեր ազգի հետ դա պետք է կապ չունենա, ամոթ ա:

Վազգեն Սաղաթելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին