▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջնագծում նախարարի ստուգատեսը լուսաբանելիս Ադրբեջանի ՊՆ-ն կասկածելի լուսանկարներ է տարածել

 

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովի ուղեկցությամբ  այցելել է առաջնագծի զորամասեր՝ դրանց մարտական պատրաստությունը ստուգելու նպատակով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:Հասանովը եղել է համազորային և հրետանային զորավարժարաններում, հետևել ստորաբաժանումների մարտավարամասնագիտական վարժանքներին, ինչպես նաև ծանոթացել հետախուզական ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանին։
Հաղորդագրությունում նշվում է, որ Հասանովը ստուգել է նաև  հրթիռահրետանային զորամասի անձնակազմի ու ռազմական տեխնիկայի պատրաստության աստիճանը, շտաբերի հրամկազմի մասնագիտական կարողությունները, ինչպես նաև ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։
Հատկանշական է այն, որ Ադրբեջանի ՊՆ կայքը նշում է` ստուգատեսի շրջանակներում մարտական կրակ են վարել նաև ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետերը։ Որպես դրա վկայություն, սակայն, հաղորդագրությանը կից ներկայացված են ոչ թե լուսանկարներ, այլ «ստոպ-կադրեր»՝ ինչ-որ անհայտ տեսանյութից, որտեղ բուսածածկը կանաչ է և ամենևին նման չէ այն տեղանքին, ուր այցելել է Զաքիր Հասանովը։
Այս հնարքի կիրառմամբ, ադրբեջանական կողմը փորձել է անհնար դարձնել բնօրինակ-լուսանկարների հայտնաբերումը որոնոաղական համակարգերի միջոցով ու փաստորեն, կասկածելու հիմք տվել, որ Ադրբեջանի ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետերն իրականում վարել են մարտական կրակ։

«Ռազմինֆո»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովի ուղեկցությամբ  այցելել է առաջնագծի զորամասեր՝ դրանց մարտական պատրաստությունը ստուգելու նպատակով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:Հասանովը եղել է համազորային և հրետանային զորավարժարաններում, հետևել ստորաբաժանումների մարտավարամասնագիտական վարժանքներին, ինչպես նաև ծանոթացել հետախուզական ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանին։

Հաղորդագրությունում նշվում է, որ Հասանովը ստուգել է նաև  հրթիռահրետանային զորամասի անձնակազմի ու ռազմական տեխնիկայի պատրաստության աստիճանը, շտաբերի հրամկազմի մասնագիտական կարողությունները, ինչպես նաև ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

Հատկանշական է այն, որ Ադրբեջանի ՊՆ կայքը նշում է` ստուգատեսի շրջանակներում մարտական կրակ են վարել նաև ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետերը։ Որպես դրա վկայություն, սակայն, հաղորդագրությանը կից ներկայացված են ոչ թե լուսանկարներ, այլ «ստոպ-կադրեր»՝ ինչ-որ անհայտ տեսանյութից, որտեղ բուսածածկը կանաչ է և ամենևին նման չէ այն տեղանքին, ուր այցելել է Զաքիր Հասանովը։

Այս հնարքի կիրառմամբ, ադրբեջանական կողմը փորձել է անհնար դարձնել բնօրինակ-լուսանկարների հայտնաբերումը որոնոաղական համակարգերի միջոցով ու փաստորեն, կասկածելու հիմք տվել, որ Ադրբեջանի ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետերն իրականում վարել են մարտական կրակ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին