▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկաթգծի ռելսեր գողացողը հայտնաբերվել է

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Երևանի գծի ուղեմասի աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը նշված ՓԲԸ պատկանող, Զարթոնք գյուղի տարածքում գտնվող Երևան գծի ուղեմասի «Սովետական» կայարանից գողացել են 8 ռելս` յուրաքանչյուրը 12 մ երկարությամբ:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ մեկնած օպերատիվ խումբը կայարանից մոտ 350 մ հեռավորության վրա հայտնաբերել է գողոնի մի մասը` զոդված  վիճակում:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1985թ. ծնված Արթուր Ս.-ն, ով նոյեմբերի 26-ին՝ ժամը 15:25-ին, բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին