▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անչափահասի հետ սեռական հարաբերություն է ունեցել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մեղադրյալ Վ. Բեգլարյանի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ գործով մեղադրյալ, տասնութ տարին լրացած Վ.Բեգլարյանը 2014 թվականի օգոստոսին Վանաձոր քաղաքում ծանոթացել, ապա ընկերություն է արել նույն քաղաքի`տասնվեց տարին չլրացած մի բնակչուհու հետ, որի ընթացքում թե՛ վերջինիցս և թե՛ նրա ծնողներից տեղեկացել է Մ.Գրիգորյանի անչափահաս լինելու` տասնվեց տարին լրացած չլինելու հանգամանքի մասին:

Շփումների ընթացքում` 2014 թվականի սեպտեմբերի սկզբին, Վ.Բեգլարյանը և աղջիկը  գնացել են Վ.Բեգլարյանի բնակության տնակ և նույն օրը փոխադարձ համաձայնությամբ  սեռական հարաբերություն ունեցել: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ. Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով:

2014 թվականի նոյեմբերի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հասատատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին