▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ երեխաներ սոված են քնում, բայց բյուջեից գումար է հատկացվում ՃՈ մեքենայի վրայի գույները փոխելու համար

Ճանապարհային ոստիկանության մեքենաները նոր գծանշումներ են ստացել: Երևի հին ձևավորմամբ մեքենաներով լավ չէին բռնվում երթևեկության կարգը խախտողները: Ճանապարհային ոստիկաններն էլ են նոր հանդերձանք ստացել: Հինը մի ձևի ոստիկանական չէր երևի, կամ ճանապարհային չէր, եսիմ:
Տեսնես ինչ հիմնավորմամբ է բյուջեից այդքան գումար հատկացվել ճանապարհային ոստիկանության մեքենաների և տեսուչների արտաքին տեսքի փոփոխության համար (չեմ կարող ասել` բարելավմանը, քանի որ նախկին զգեստն ու մեքենաների տեսքը էլի վատը չէին, այսինքն` ընդամենը փոփոխություն կա, ոչ թե զարգացում):
Մի երկրում, որտեղ շատ երեխաներ սոված են քնում, որտեղ շատ երեխաներ կոշիկ ու ձմեռային շոր կամ գրիչ ու տետր չունանելու պատճառով դպրոց չեն գնում, մեր այդպիսի երկրում բյուջեից գումար է հատկացվում ոստիկանական մեքենայի վրայի գույները փոխելու համար: 
Եթե ասեք, որ այդ որոշմանը կողմ քվեարկողները, լինեն ԱԺ-ում, թե կառավարությունում, լավ մարդ չեն, ու հայ էլ չեն, ես բան չեմ ասի:

Մովսես Դեմիրճյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին