▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները հիմար չեն ու ամեն գնով կկաշկանդեն այս ծրագրի իրականացումը, քանի որ այն իրենց մահն է նշանակում

Անկեղծ ասեմ, իրավիճակի փոխման իմ հանդիպած ամենախոհուն ծրագիրն է, սակայն այն իրականացնելու հետ կապված հարցեր են առաջանում:
Նախ, չի երևում, թե ինչ կերպ է ապահովվելու իշխանությունների անցնցում հեռացումը, եթե չցանկանան հեռանալ անգամ 50+ ի դեպքում: Քաղաքացիական պատերազմ է արվելու՞: Եվ հետո պայմանագրի ստորագրումը դեռ չի նշանակի, թե քաղաքացին անհրաժեշտության դեպքում կկանգնի ձեր շարքերում: Ինչպես որ ընտրությունների ժամանակէ լինում՝ քվե է տալիս ընդդիմութանը, որ պայմանագրի պես մի բան է, ու գնում է իր տուն ու այլևս չի մասնակցում բողոքի ակցիաներին::

Հաջորդը. իշխանությունները հիմար չեն ու ամեն գնով կկաշկանդեն այս ծրագրի իրականացումը, քանի որ այն իրենց մահն է նշանակում:Դրա առաջին ծիլերը տեսանք այսօր:
Հետևաբար նախ անցնցում իրականացնելն է դրվում հարցականի տակ: Եվ ապա կրկին հառնում է նույն ցավոտ հարցը՝ կա՞ արդյոք իշխանական համակարգի ուժային ռեսուրսը հաղթահարելու ունակ ռեսուրս բարիկադի մյուս կողմում:
Առ այսօր այդ ռեսուրսը ձևավորել չի հաջողվել:

 Արծրուն Պեպանյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին