▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի օր մի հաբռգած անասուն իր ջիփով այդ արձանը շարքից կհանի

Հիմա կասեք «մեր սև սիրտ, քո վարդագույն տռուսիկ», բայց էլ չեմ կարող չարտահայտվել։ Տղերք, Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Ռոդենի արձանը հանեք դրեք նորմալ տեղ, որ մեր հայրենակիցներն ու հյուրերը կարողանան մոտենալ արձանին։

Յուրաքանչյուր պետություն երազում է որևէ աշխարհահռչակ արվեսագետի գործ ունենալ և այն դարձնել տուրիզմի զարգացման հերթական առիթ։ Իսկ մենք արդեն մի քանի տարի է այդ արձանը տեղադրել ենք խաչմերուկի մեջտեղը, որ հանկարծ ոչ ոքի մտքով չանցնի, որ կարող է Ռոդենը, բառիս բուն իմաստով, փողոցում գցած լինի։ Բայց էդ սաղ հեչ։ Մի օր մի հաբռգած հարբած անասուն գիշերով գալու է իր ջիփով տա այդ արձանը շարքից հանի։ Քանի դեռ նման բան չի եղել տեղափոխեք այդ արձանը եթե ոչ ավելի լավ, գոնե ավելի անվտանգ տեղ:

Կարեն Քոչարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին