▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայթուցիկ սարքի մասին ահազանգը չի համապատասխանել իրականությանը

Նոյեմբերի 27-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից «Զվարթնոց» օդանավակայանի գծային  բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից իրենց է դիմել անհայտ քաղաքացի և հայտնել, որ օդանավակայանի գլխավոր մասնաշենքում իր պատվերով 8 ժամ առաջ պայթուցիկ սարք է տեղադրվել:  Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ԿԱ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, «Զվարթնոց» օդանավակայանի գծային  բաժնի և Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգողը  1993 թ. ծնված, նախկինում դատված Նարեկ Հ.-ն է, ով ժամը 21.20-ին, Աշտարակի խճուղուց բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին, այնուհետև  տեղափոխվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին