▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴԵՄ եմ թեյով ու տործիկով Նոր տարվա սեղանի կոչերին

Երեկ իմ լավ ընկեր, Ցուկերստանում հայտնի. «Ֆեյսբուքն երեկի» հիմնադիր, սցենարիստ, պրոդյուսեր ու հնչյունային ռեժիսյոր Էդգար Խաչատրյանը ինչ-որ հորդոր էր անում, որ Նոր տարվա սեղանը լինի դիսերտսկի սեղան՝ չայ կոֆե պատանցույեմ: 

Դեմ եմ (իհարկե էս թեմային չէի անդրադառնա, եթե մեր Գագոյի ախպեր, մեր Աշոտի զուլալ Էդոյի նյութերը կայքերում չհայտնվեր ու հորդորը լիներ միայն իր ֆռենդներին).... սխալ է նման հորդոր անելը... 

Իհարկե Էդգարը պատճառը բերում է պարտքերը, որոնք գոյանում են Ամանորից հետո, բայց դա հիմնավորում չի, որովհետև յուրաքանչյուր մարդ իրա չափով է պարտք վերցնում, յուրաքանչյուր մարդ իր ձևով է սեղան քցում ու ամեն մարդու տուն գնալուց քեզ սպասում է յուրահատուկ սեղան՝ իրա թաշախուստով: 

Նոր տարին դա մարտի 8 չի, որ կարաս սովորական անցկացնես, կամ դա աշխատավորների, ուսուցիչների օրը չի.... դա ծննդի նման մի բան է, ու ինչպես ծնունդդ ես ամեն տարի յուրովի տոնում, նույն ձևի էլ նոր տարին ու ասել, որ եկեք էս տարի բոլորս մենակ թեյ խմենք՝ ՍԽԱԼ է: 

Իսկ ինչ վերաբերվում է սեղանների ճոխության աստիճանին, ապա ասեմ որ ամանորյա հյուրերին այդ օրը չէ, որ պիտի ապացուցես, թե դու ինչ հնարավորություն ունես, ուղղակի այդ օրը դու ցույց ես տալիս միայն, որ դու հյուրընկալ ես ու վերջ... իսկ հյուրերի մեծ մասն էլ սեղանին չեն էլ նայում քանի որ հիմնականում միշտ կուշտ են լինում (դե էն ԲԲՍ ծյոծկաների մասին չեմ ասում): 

Այնպես, որ ինչպես ասում են. «տարին ոնց դիմավորեցիր այդպես էլ կանցնի» ու, հաշվի առնելով վերոգրյալը, դիմավորեք Ձեր Ամանորն այնպես ինչպես կարողանում եք՝ ուրախ զվարթ և այլն, ու հիշեք, որ կարևորը սեղանի վրայի զեյթունի գինը չի, կարևորը սեղանը ու տոնական տրամադրության լինելն է: 
Իսկ թեյ եմ ու խմորեղենով, կարող ենք դիմավոր փետրվարի 23-ը: 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին