▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչքան էլ Ռուսաստանը մեծ լինի՝ մի երկիր է, և աշխարհում 200 երկիր էլ կա

 

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը վավերացնելուն պես աշխուժություն է նկատվում գիտության ասպարեզում։
Խորհրդային չորս երկրները՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը համագործակցելու են. այս մասին այսօր հայտնեց Նորամուծության և ձեռնարկության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը։ Համագործակցությունը լինելու է գիտության և տեխնիկայի բնագավառում։
«Այս երկրները առաջին անգամ են համագործակցում, և եթե հաջող ընթանա, մյուս տարի կհամախմբվեն Բելառուսում»,- նշեց   Բելառուսի գիտությունների ազգային խորհրդի անդամ Անդրեյ Իվանեցը։
Այն հարցին, թե Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին ի՞նչ առավելություն կտա,
Իվանեցը պատասխանեց, որ մեծ հնարավորություններ կտան, և Հայաստանը ձեռք կբերի ավելի մեծ հնարավորություններ գիտության, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում։

Շատերը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մեջ են տեսնում նաև գիտության ասպարեզում սպասվող աշխուժությունը: Նորամուծության և ձեռնարկության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը տեղեկացրել էր, որ խորհրդային չորս երկրները՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը համագործակցելու են գիտության և տեխնիկայի բնագավառում։

Բելառուսի գիտությունների ազգային խորհրդի անդամ Անդրեյ Իվանեցն էլ, հարցին, թե Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին ի՞նչ առավելություն կտա, պատասխանել էր, որ Հայաստանը ձեռք կբերի ավելի մեծ հնարավորություններ՝ գիտության, քաղաքականության և տնտեսության ոլորտներում։

Իսկ, թե իրականում ի՞նչ է սպասվում ԵՏՄ-ին անդամակցելուց հետո գիտության ոլորտում և հայ գիտնականներն հիմա ավելի շատ ո՞ր երկրների հետ են համագործակցում ASEKOSE.am-ի թղթակցի հարցին անդրադառնալով՝ Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը պատասխանեց, որ հայ աստղագետները համագործակցում են բոլոր երկրների գիտնականների հետ.

«Առաջին տեղում Ֆրանսիան է. և՛ մենք ենք շատ մեկնում, և՛ նրանք են շատ գալիս, և դա՝ 1995 թվականից սկսած: Հետո Գերմանիան է, ԱՄՆ-ն, Իտալիան, Ռուսաստանը: Իսկ ԵՏՄ-ին միանալու դեպքում, որքան հասկանում եմ՝ դեռևս գիտությանը չեն անդրադառնա, առաջնայինը քաղաքական ու տնտեսական հարցերն են: Իսկ, եթե գիտության մեջ նման բան տեղի ունենա՝ շատ վատ կլինի: Հայաստանը կմեկուսանա, այնինչ, պետք է ազատ համագործակցի բոլոր երկրների հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ Եվրոպայում տեղի ունենա սպորտային առաջնություն, ասեն՝ մի գնացեք այդտեղ: Ինչքան էլ Ռուսաստանը մեծ լինի՝  մի երկիր է, գումարենք Ղազախստանն ու Բելառուսը, բայց աշխարհում 200 երկիր էլ կա, ընդ որում՝ ամեն մեկն իր արժեքն ունի»:

Անի Կարապետյան

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին