▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արտարժութային տենդ» կամ «դոլար ունե՞ս, ախպեր»

Քաղաքում շնչակտուր վազքով դոլար ու եվրո որոնելը, ամեն քայլափոխի չենջ ու բանկ մտնելը, դոլարի կուրս հարցնելը րոպե առ րոպե աղքատացնում է հենց ձեզ: Հասկանանք թե ինչու:

Յուրաքանչյուր ռացիոնալ երկրում արժութային ճգնաժամի դեպքում բանկերը հստակ գիտեն, որ մարդկանց մոտ առաջանում է խուճապ, «արտարժութային տենդ», ու ոչ մի դեպքում չի կարելի արտարժույթ վաճառել, այլ միայն պետք է հավաքել:

Այսինքն անկախ նրանից՝ դուք գործարար եք, առևտրական, թե շարքային քաղաքացի, ձեզ դոլար կամ եվրո չեն վաճառելու, որովհետև վստահ չեն՝ դուք սպեկուլյանտ եք, թե իրոք դրա կարիքն ունեք: Նույնը կատարվում է նաև Հայաստանում հենց այս պահին:

Բավական է խոսեք մի քանի առևտրականների ու գործարարների հետ և կհամոզվեք, որ այս օրերին չեն կարողացել նույնիսկ 100 դոլար գտնել, որպեսզի իրենց դրսի պարտքերը տան կամ ապրանք ներկրեն: Նույնիսկ 1 դոլարի համար պատրաստ են վճարել 600 դրամ, սակայն ի վիճակի չեն գտնել դոլար վաճառողի: Եվ ինչի է սա հանգեցրել...

Սա հանգեցրել է նրան, որ մեծեծախ առևտրականները հրաժարվում են ապրանք ծախել, քանի որ վստահ չեն, որ կկարողանան վաճառքից գոյացած դրամով դոլար գտնել ու դրսից կրկին ապրանք բերել: Նրանք հրաժարվում են վաճառել մանրածախին, իսկ մանրածախն էլ օգտվելով առիթից՝ բարձրացնում է գները 10-15 տոկոսով: Սա է պատճառը, որ այսօր սպառողական ապրանքների գները համատարած բարձրանում են: Պետության լծակներն այստեղ սահմանափակ են:

Սա այն դժվարին ու ծանրագույն սցենարն է, որը յուրաքանչյուրս պետք է մեր աչքի առաջ ունենանք, երբ ապշահար հայացքով նայում ենք կուրսերի փոփոխությանը ու հարցնում ենք՝ «դոլար ունե՞ս, ախպեր»:

Խաչատրյան Ժոռա

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին