▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի անարատ կաթ էլ չկա, ու մեր արտադրողները մեր ականջներին մակառոն էին փաթաթում

Ինչքան հետաքրքիր բան կարելի է իմանալ այս վերջի դոլարարյին իրարանցումից:

Օրինակ , կաթնամթերքի գնի ավելացումը: Կարծես թե, Հայաստանի անարատ կովի անարատ կաթի գինը պետք է որ չավելանա, քանի որ անարատ կովը ուր, դոլարը ուր, բայց դե արի ու տես, չէ, թանկացրին:

Ոչ աշխատողի աշխատավարձն ա ավելացել, ոչ գործարանի ծախսած հոսանքի ու գազի գինը: Փաստորեն որևէ բաղադրիչ չի ավելացել, որ գինը ավելանանա: Բայց դե արի ու տես , որ ավելացավ: Ու բավականին լավ:

Մոռալ:
Ոչ մի անարատ կաթ էլ չկա, ու մեր արտադրողները մեր ականջներին մակառոն էին փաթաթում, քանի որ հումքը, կաթի փոշու տեսքով բերվում ա արտասահմանից , մշակվում, ու նոր մեզ մատուցվում , որպես հայկական անարատ կաթնամթերք:
Կարճ ասած, խաբում են:

Շարունակելի է (կպատմեմ սպեկուլյանտների մասին, ումից կուրսի չի Կենտրոնական Բանկի ղեկավարը)

Տիգրան Քոչարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին