▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեռ վաղ է դատողություններ անել դրամի կուրսի վերջնական կայունացման վերաբերյալ

Ինչ խոսք, դեռ վաղ է հեռու գնացող դատողություններ անել դրամի կուրսի վերջնական կայունացման վերաբերյալ, բայց մի բան ակնհայտ է, որ Կառավարության և ԿԲ-ի ջանքերն արդեն որոշակի դրական արդյունքեր տալիս են: Մնում է, իրոք հավատալ վարչապետին, որ այդ սրընթաց տատանումներն, ավելի շատ սպեկուլյատիվ բնույթ են ունեցել:

Սակայն չպետք է անտեսել նաև այն կարևոր գործոնը, որ դրամի արժևորումը անմիջականորեն հաջորդեց ռուսական ռուբլու արժևորմանը: Մի խոսքով, դեռ չմտած ԵԱՏՄ, արդեն իսկ մեր տնտեսություններում շատ տենդենցներ կարծես ընդհանրական են դառնում: Եվ այսուհետև Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին և տնտեսական զարգացումներին նույնքան ուշադիր պետք է հետևենք, որքան դա կարող ենք անել մեր պարագայում:

Գրառումս աշխարհաքաղաքական կողմնորոշման առհավատչյա պետք չէ դիտարկել:

Գերասիմ Բարսեղյան

Կարդացեք նաև` Դոլարի կուրսն սրընթաց իջնում է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին