▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Վարդանյանի որդուն ազատ են արձակել

 

Փոխանակման կետերում դոլարի արժեքն իջնում է, ու շատ արագ տեմպերով: Այս պահին 1-ը 450-500-ի է դրամ դոլար հարաբերակցությունը: Նայում ես ու զարմանում, թե ինչպես կարող են սենց տատանումներ գրանցվել, հիմա էլ հակառակ ուղղությամբ:
Մի կողմից լավ է, որ դոլարը զիջում է իր դիրքերը, բայց մյուս կողմից էլ հետաքրքիր է, թե արդյոք շատ արագ գները բարձրացրած բիզնես վարող սուբյեկտները կիջեցնեն կրկին գները, թե կստանան գերշահույթներ ժողովրդի հաշվին: 
Կառավարության առաջին մասով խոստումը կատարվեց՝ դրամն արժևորվում է: Մյուս կողից լավ կլիներ, որ գործադիրը կարգավորի նաև թանկացած ապրանքների գների վերադարձը նախկին թվերին, թե չէ դոլարի գնի անկումն անիմաստ կլինի:

Աշխարհահռչակ ծանրամարտիկ, այժմ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդին՝  Դավիթ Վարդանյանը, ով ազատազրկման էր դատապարտվել 4 տարի 6 ամիս ժամկետով, ազատ է արձակվել: Մեր տեղեկություններով՝ նրա նկատմամբ կիրառվել է պայմանական վաղաժամկետ ազատում:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակել է Յուրի Վարդանյանի որդու դատավճիռը: Դավիթ Վարդանյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով` թմրամիջոցների մաքսանենգություն և 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ եւ դատապարտվել 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին