▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրենը նշանակվել է ավելի բարձր պաշտոնի. փաստաբան

 

«ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր պաշտպանյալի հասցեին հնչեցրած մեղադրանքներին: Պարոն Աթանեսյանի խոսքերով` մինչ այս ԶԼՄ-ներում անհիմն տեղեկատվություն է տարածվել, խախտվել է անմեղության կանխավարկածը: Ստորև ներկայացնում ենք գրառումն` ամբողջությամբ. «Վերջերս մամուլում հաճախակի շոշափվում է «ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի անունը՝ կապված նրան ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու հետ: Նշվում է, թե իբր Ի.Կլիմկոյի օրոք ընկերությունում տեղի են ունեցել չարաշահումներ ՝ գումարների յուրացումներ, անգամ նշվում են գումարների չափեր՝ մի քանի տասնյակ միլիարդ դրամի չափով: Միևնույն ժամանակ լրատվամիջոցները ակնարկում են, թե իբր 2012 թվականի վերջին Ի.Կլիմկոն, կարելի է ասել, փախուստի է դիմել Հայաստանից՝ հապճեպ ազատվելով պաշտոնից: Նախ` ստիպված եմ կրկին անգամ կոչ անել լրատվամիջոցներին պահպանել անմեղության կանխավարկածը և չկատարել անհիմն եզրահանգումներ կամ պիտակավորել մարդկանց: Ի.Կլիմկոն իր շահերը պաշտպանելու համար դեռևս սույն թվականի օգոստոս ամսին դիմել է ինձ: Անկախ բոլոր դատական նախադեպերից, ԱԱԾ քննչական վարչությունը և գլխավոր դատախազությունը համառորեն մերժում են իմ ներգրավումը որպես պաշտպանի: Այսօր՝ 18.12.2014թ. Կենտրոնի դատարանում լսվելու է իմ համապատասխան բողոքը: Սակայն Ի.Կլիմկոն գտնում է, որ հայ հասարակությանը պետք է տեղյակ պահվի նրա մասին, որ նա աշխատանքից ազատվել է 2012 թվականի դեկտեմբեր ամսին՝ իր գործատուի հետ փոխադարձ համաձայնությամբ, ընդ որում՝ գործատուն ոչ միայն վճարել է իրեն հասանելիք աշխատավարձը, այլ նաև ամբողջությամբ հոգացել է անգամ իր կենցաղային գույքի տեղափոխումը ՌԴ: Դժվար է պատկերացնել, որ յուրացումների մեջ կասկածվող պաշտոնյայի նկատմամբ կարող է դրսևորվել նման վերաբերմունք: Բացի այդ, Ի.Կլիմկոյի պաշտոնավարման դադարեցման հետ կապված «Արմենթելի» սեփականատեր ընկերության՝ «Վիմպելկոմի» փոխնախագահը ընկերության աշխատակիցների համար տարածել է հայտարարություն, որում իր շնորհակալությունն է հայտնում Ի.Կլիմկոյին կատարած աշխատանքի համար: Դարձյալ դժվար է պատկերացնել, որ մի անձի, որն իբր յուրացումներ է կատարել, հրապարակավ հայտարարվում է շնորհակալություն՝ կատարած աշխատանքի լավագույն գնահատականներով: Նշեմ նաև, որ պաշտոնից ազատվելուց հետո Ի.Կլիմկոն նշանակվել է ավելի բարձր պաշտոնի ՝ Հարավ-Արևելյան Ասիայի երկրներից մեկում: Ի.Կլիմկոն համոզված է, որ առկա քրեական հետապնդումը որևէ կապ չունի իր հետ, և եթե իրոք առկա են ինչ-որ չարաշահումներ, ապա դրանց թե պատճառները, թե իրականացնողներին պետք է փնտրել որևէ այլ վայրում: Ինչ վերաբերում է բուն մեղադրանքին, ապա դրա էությանը կանդրադառնանք հետագայում ՝ քանի որ անհրաժեշտ է ստանալ համապատասխան դատավարական փաստաթղթերը և հասկանալ, թե ինչում է ի վերջո մեղադրում Ի.Կլիմկոյին ԱԱԾ քննչական վարչությունը»: Ավելի ուշ փաստաբանը գրել է. «Ի լրումն այսօրվա իմ հաղորդագրության «ԱրմենՏել»-ի նախկին գլխավոր տնօրեն Ի.Կլիմկոյի գործի վերաբերյալ նշեմ, որ այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ ԱԱԾ ներկայացուցիչների բացակայության պատճառով: Հանուն ճշմարտության նշեմ, որ իրենք եկան, սակայն ուշացումով, նիստի հետաձգումից հետո: Իմ գրեթե 14 տարվա փաստաբանական գործունեության ընթացքում սա ամենաերկար փորձն է ներգրավվելու որպես պաշտպան: Հույսով եմ, որ վերջին նման դեպքն է»: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/73288.html 
© iravaban.net կայք

«ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր պաշտպանյալի հասցեին հնչեցված մեղադրանքներին:Ստորև ներկայացնում ենք գրառումն` ամբողջությամբ.

«Վերջերս մամուլում հաճախակի շոշափվում է «ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի անունը՝ կապված նրան ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու հետ: Նշվում է, թե իբր Ի.Կլիմկոյի օրոք ընկերությունում տեղի են ունեցել չարաշահումներ ՝ գումարների յուրացումներ, անգամ նշվում են գումարների չափեր՝ մի քանի տասնյակ միլիարդ դրամի չափով: Միևնույն ժամանակ լրատվամիջոցները ակնարկում են, թե իբր 2012 թվականի վերջին Ի.Կլիմկոն, կարելի է ասել, փախուստի է դիմել Հայաստանից՝ հապճեպ ազատվելով պաշտոնից: Նախ` ստիպված եմ կրկին անգամ կոչ անել լրատվամիջոցներին պահպանել անմեղության կանխավարկածը և չկատարել անհիմն եզրահանգումներ կամ պիտակավորել մարդկանց: Ի.Կլիմկոն իր շահերը պաշտպանելու համար դեռևս սույն թվականի օգոստոս ամսին դիմել է ինձ: Անկախ բոլոր դատական նախադեպերից, ԱԱԾ քննչական վարչությունը և գլխավոր դատախազությունը համառորեն մերժում են իմ ներգրավումը որպես պաշտպանի: Այսօր՝ 18.12.2014թ. Կենտրոնի դատարանում լսվելու է իմ համապատասխան բողոքը: Սակայն Ի.Կլիմկոն գտնում է, որ հայ հասարակությանը պետք է տեղյակ պահվի նրա մասին, որ նա աշխատանքից ազատվել է 2012 թվականի դեկտեմբեր ամսին՝ իր գործատուի հետ փոխադարձ համաձայնությամբ, ընդ որում՝ գործատուն ոչ միայն վճարել է իրեն հասանելիք աշխատավարձը, այլ նաև ամբողջությամբ հոգացել է անգամ իր կենցաղային գույքի տեղափոխումը ՌԴ: Դժվար է պատկերացնել, որ յուրացումների մեջ կասկածվող պաշտոնյայի նկատմամբ կարող է դրսևորվել նման վերաբերմունք: Բացի այդ, Ի.Կլիմկոյի պաշտոնավարման դադարեցման հետ կապված «Արմենթելի» սեփականատեր ընկերության՝ «Վիմպելկոմի» փոխնախագահը ընկերության աշխատակիցների համար տարածել է հայտարարություն, որում իր շնորհակալությունն է հայտնում Ի.Կլիմկոյին կատարած աշխատանքի համար: Դարձյալ դժվար է պատկերացնել, որ մի անձի, որն իբր յուրացումներ է կատարել, հրապարակավ հայտարարվում է շնորհակալություն՝ կատարած աշխատանքի լավագույն գնահատականներով: Նշեմ նաև, որ պաշտոնից ազատվելուց հետո Ի.Կլիմկոն նշանակվել է ավելի բարձր պաշտոնի ՝ Հարավ-Արևելյան Ասիայի երկրներից մեկում: Ի.Կլիմկոն համոզված է, որ առկա քրեական հետապնդումը որևէ կապ չունի իր հետ, և եթե իրոք առկա են ինչ-որ չարաշահումներ, ապա դրանց թե պատճառները, թե իրականացնողներին պետք է փնտրել որևէ այլ վայրում: Ինչ վերաբերում է բուն մեղադրանքին, ապա դրա էությանը կանդրադառնանք հետագայում ՝ քանի որ անհրաժեշտ է ստանալ համապատասխան դատավարական փաստաթղթերը և հասկանալ, թե ինչում է ի վերջո մեղադրում Ի.Կլիմկոյին ԱԱԾ քննչական վարչությունը»:

Ավելի ուշ փաստաբանը գրել է. «Ի լրումն այսօրվա իմ հաղորդագրության «ԱրմենՏել»-ի նախկին գլխավոր տնօրեն Ի.Կլիմկոյի գործի վերաբերյալ նշեմ, որ այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ ԱԱԾ ներկայացուցիչների բացակայության պատճառով: Հանուն ճշմարտության նշեմ, որ իրենք եկան, սակայն ուշացումով, նիստի հետաձգումից հետո: Իմ գրեթե 14 տարվա փաստաբանական գործունեության ընթացքում սա ամենաերկար փորձն է ներգրավվելու որպես պաշտպան: Հուսով եմ, որ վերջին նման դեպքն է»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին