▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովուրդ, մի արտագաղթեք

Գլուխդ վեր բարձացրու հայ ազգ...

Խոսքս ուղղում եմ են մարդկանց, ովքեր ցմահ ՀՀ քաղաքացի են ու արտագաղթելու մտադրություն չունեն-եկեք համախմբվենք: Սա այն պահն է, երբ մեր գլխի տերը մենք ենք, որովհետև արտագաղթողը կարտագաղթի, կառավարությունն էլ կշարունակի ավելացնել դրա դրդապատճառները: Ես մի շաբաթ էտեղս չեմ գտնում, իսկ մարդիկ կան էշի ականջում քնած են...

Ամբողջ քաղաքում բոլորս խոսում ենք մի թեմայից-թանկացումներ:
Արթնացեք հայեր. առաջարկեք, միացեք, համախմբվենք: Մեր կառավարությունը ամեն տարի միլիոնավոր դրամներ է վատնում Ամանորի շեմին: Ըհն տոնածառն էլ դրեցին ` լուսավոր , սիրուն, քաղաքն էլ վառվող լույսերի մեջ: Թե ասա մարդկանց սոված փորին ի՞նչ լույս, ի՞նչ տոնածառ :

Մենք քայլում ու հիանում ենք այդ անիմաստ վառվող լույսերով:Այդ լույսերն իրոք որ անիմաստ են վառվում, երբ գյուղացու տանը անգամ մոմի լույսն է մարում: Բա ես էլ ի՞նչ սրտով,  ի՞նչ երեսով մարդկանց կոչ անեմ, որ չլքեն իրենց տունը, չարտագաղթեն այն դեպքում, երբ ինքս էլ ձեզնից մեկն եմ ու հասկանում եմ, որ ես պայմաններում ընտանիք պահելը շատ դժվար է:

Ժողովուրդ ջան խնդրում եմ գոնե հետևեք ֆեյսբուքյան էջերին, ծրագրեր կան որ անկատար մնալու իրավունք չունեն: Ինչ անենք մենք պետք է անենք,որովհետև եթե սենց շարունակվի մենք նույնիսկ «հացի խնդիր» կունենանք,եթե իհարկե արդեն չունենք,իսկ կառավարությունը թքած ունի: Ու վերջում հիշենք Չարենցի Պատգամը-Ո՛վ հայ ժողովունդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է...

Հ.Գ.  Մի արտագաղթեք:

Հաս Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին