▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան «օրենքով գողեր» չեն ժամանել. Ոստիկանություն

Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Հայաստան են ժամանել քրեական հեղինակություններ: Պարոն Ահարոնյանը գրել է. «Զանգվածային լրատվության որոշ միջոցներ տեղեկատվություն են տարածել, թե Հայաստան են ժամանելու «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ՝ «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի մահվան տարելիցին մասնակցելու: Ոստիկանությունը հայտարարում է, որ այդ լուրերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը. քրեական աշխարհի ներկայացուցիչները մշտապես գտնվում են ոստիկանության տեսադաշտում և նրանց յուրաքանչյուր տեղաշարժ վերահսկվում է իրավապահների կողմից՝ ինչպես օպերատիվ իրավիճակի կայունության, այնպես էլ օրենքի և օրինականության ապահովման նպատակով»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին