▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազալցակայանները կվերադառնան հին գնին

Տարադրամի տատանումները իրենց ազդեցությունն ունացան տարբեր ապրանքների գների բարձրացման վրա:Այս խնդիրներին լուծում տալու համար կառավարությունը վերահսկողության տակ է վերցրել ապրանքային շուկան` անհիմն թանկացումները կանխելու և դրամի արժևորման հետ մեկտեղ գներ նվազեցնելու համար:

Նման խնդիր կար գազազլցակայաններում, որտեղ դոլարի արժևորման հետ կապված գազի գները բարձրացել էին: Սակայն ինչպես տեղեկացանք լրատվամիջոցներից գազի գինը այսօր՝ դեկտեմբերի 18-ին, առավոտից կարգավորվել է՝ 230-ից դառնալով 200 դրամ:

Ճիշտ է գազի գինը դեռ նախկինից բարձր է, սակայն գազալցակայաններից տեղեկացնում են, որ մինչև երեկոյան կվերադառնան հին գնին: Սա կլուծի գործադուլ անող երթուղայինների վարորդների խնդիրը, ովքեր պահանջում ուղեվարձի բարձրացում, քանի որ թանկացումից հետո գումար չէին վաստակում:

Ասվածից կարելի է եզրակացնել, որ շուկան դանդաղ բայց հաստատուն քայլերով վերադառնում է նախկին վիճակին, իսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում էին իրավիճակից օգտվել և հավելյալ եկամուտ ստանալ, մնացին դատարկաձեռն:

Անի Սանոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին