▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպեկուլյանտները բացահայտված են

Դրամի արժեքի կայունության ապահովվումը նախատեսում է սպեկուլյացիաների բացառում: Ուստի այդ խնդիրը պետք է լինի արտարժույթային քաղաքականության կարևոր կետերից մեկը:

Այդ խնդրին է այսօր անդրադարձել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա մասնավորապես ասել է. «Ամբողջ աշխարհում արժութային շուկայում առկա է սպեկուլյատիվ վարք, որպես կանոն դա արվում է որոշակի հարթակներում, որոշակի կանոներով, եւ դրա անմիջական ազդեցությունը վերջնական սպառողի վրա միջնորդավորված է եւ ավելի չափավորված: Ցավոք, Հայաստանում այս առումով սպեկուլյատիվ վարքի առնչության օրինակները կարծես թե փոխանակման կետերում են, որոնք հաճախ կոնկրետ շահեր են սպասարկում: Դրանց շարունակման դեպքում կառավարությունը կքննարկի ինքնուրույն կերպով փոխանակման կետերի գործունեության օրենսդրական կտրուկ սահմանակման խնդիրը»:

Վարչապետը նաև շեշտել է, որ փոխանակման կետերում սպեկուլյացիաների շարունակման դեպքում կառավարությունը կքննարկի փոխանակման կետերի գործունեությունը օրենսդրորեն կտրուկ սահմանակելու հարցը:

Մանե Զաքարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին