▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետապնդել են Ժիրայր Սեֆիլյանի տիկնոջը և երեխային

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հաղորդագրությունը

Դեկտեմբերի 18-ին, ժամը 16:30-17:00-ի ժամանակհատվածում ՎԱԶ 2106 մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով չորս անծանոթ տղամարդիկ հետապնդել են Ժիրայր Սէֆիլյանի տիկնոջը՝ Նանոր Սեֆիլյան-Բարսեղյանին և նրանց մանկահասակ երեխային: Հետապնդողների ավտոմեքենայի կողապակիները մգեցված են եղել, իսկ դիմապակին՝ թափացինկ:

Նանոր Սէֆիլյան-Բարսեղյանը երեխայի հետ միասին իր անձնական օգտագործման ավտոմեքենայով ուղևորվել է Մերգելյան ինստիտուտի մոտակայքից դեպի Զեյթուն թաղամասում գտնվող իրենց բնակարան:

Տուն հասնելուց հետո հետապնդողները որոշ հեռավորության վրա իջել են ավտոմեքենայից և սպասել, մինչև Նանոր Սէֆիլյան-Բարսեղյանը կայանել է իր ավտոմեքենան և երեխայի հետ միասին բարձրացել տուն:

Այնուհետև նրանք ևս որոշ ժամանակ մնացել են նույն տեղում և հեռացել: «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հերթական անգամ փաստում է, որ այսօրինակ ոստիկանապետական քայլերը որևէ ազդեցություն չեն ունենալու մեր հետագա ընթացքի վրա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին