▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք բազմազանության խնդիր ունենք

Բազմազանության պակաս կա բոլոր ոլորտներում ու հասարակական ինստիտուտներում: Ամեն ինչ մի տեսակ լղոզված ու միատարր է` սկսած դպրոցներից վերջացրած ֆեյսուքով: Եթե քաղաքական ոլորտ ներխուժեին ոչ թե սեկա խաղացողներն ու սրա-նրա վրա կոմպրոմատներ ունեցողները, այլ քաղաքագիտական պրակտիկ գիտելիքներ ստացած ի ծնե լիդերները, ապա վարչապետները չէին գնա խանութների տերերի վրա ջղայնանալու կամ ֆինանսների նախարարը քացով չէր բացի Կենտրոնական բանկի դուռը ու Ջավադյանի փողկապից բռնելով միլիոն դոլարներ վերցնի 410-ով ու մյուսը օրը 600 խուրդի: Եթե մեր պետությունում ունենայինք մոտ հարյուրի հասնող սուպերմարկետներ, հաստատ ոչ ոք չէր ճանաչի Լֆիկ կոչվող Սամվելին ու անկուշտ հայվանների պես չէին թափվի թանկացած ապրանքների վրա:
Եթե բազմազանություն ունենային երաժտությունում հաստատ գոնե մի հատ խելքը գլխին խումբ կունենայինք, ոչ թե որդուն բանակ ուղարկած մոր պես կսպասեինք մանյա վելիչիայով տառապող Թանկյանին ու իրա հրոսակներին: Եթե ժամանակակից գրականություն ունենայինք, չէինք տանջվի մի քանի գրականության լֆիկների գռեհիկաբանությունների ձեռքը: Եթե հասկանայինք, որ ֆեյսբուքը քլնգելու, մաստուրբացիայով զբաղվելու ու մարդկանց նյարդերը կտցահարելու վայր չի, հնարավոր է նույնիսկ լուրջ հաջողությունների կարայինք հասնեինք, իհարկե ֆեյսբուքից հելնելուց հետո միայն:
Մի խոսքով Յամայկայից լավ տեղ չկա (զուտ բազմազանության իմաստով), եթե չենք կարում գնանք` գոնե Յամայկան ստեղ բերենք: Ու ոնց որ Ռեինկարնացիա էն կակազող տղենա ասում, մի գտալ սերն ա պակասում:

 

Հովհաննես Եսայան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին