▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկանց կատեգորիա կա, ովքեր մեկ էլ պահի տակ ցնդում են ու հիմնականում անդառնալի

Մարդկանց մի կատեգորիա կա, մեկ էլ պահի տակ ցնդում են ու հիմնականում անդառնալի: Իրենց թվում է, որ երկիրը մազից է կախված և այդ մազը իրենք են: Ու ինչքան էլ բացատրես, որ իրենից այդքան բան է կախված, ինչքան մեր դիմացի շենքի Ջեկոից, մեկ է չեն հավատում:

Ազգափրկիչ, լուսավորիչ, առաջնորդ, ինչ ասես տենց մարդկանց ուղեղի մեջ նստացրած է:

Ու իրեն թվում է թե աշխարհու կան միայն «ինքը ու Օբաման», կամ  «ինքը ու Պուտինը», կամ  «ինքը ու Սերժը», ու ինքը իրենց բոլորին հաղթող է :

Իսկ իրականում նույնիսկ սեփական շքամուտքի լամպոչկան ի զորու չեն փոխել:

Դյումայի  «Երեք հրացանակիրներում»այսպիսի կերպար կա, լրիվ իրենց բնութագրում  է- գալանտերեյշիկ Բոնասյեն:

-"Я спасу Францию! Галантерейщик и кардинал- это сила!!! "

Տիգրան Քոչարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին