▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկիրը թևակոխում է մի ժամանակաշրջան, որի համեմատ 37 թիվը կհանդիսանար ժողովրդավարության գագաթնակետ

Փաստորեն <շան թուլի նման ականջներ կտրելու> ազգային անվտանգության տեսանկյունից ահավոր անհրաժեշտ մեթոդին Հայաստանում եկավ լրացնելու նաև ԱԱԾ-ի ղեկավարի այն հայտարարությունը, որը որակվել է որպես զգուշացում, և որի մոտավոր իմաստը հետևյալում է. Իշխանափոխության կոչերը այսուհետ կդիտարկվեն ազգային անվտանգությանը սպառնացող գործոններ և հեղինակները կկրեն պատասխանատվություն /մոտավոր/:
Ստացվում է , որ ոչ միայն ՀՀ նախագահի , այլ նաև նրա թիմի վարած աղետալի հետևանքներով քաղաքականությանը չծափահարողները միանշանակորեն դիտվում են որպես սպառնալիք ազգի և պետության համար:
Փաստորեն այնքան բնակչություն, որքան առկա է Հայաստանում ՝ հանած իշխանությունների մանկլավիկները, որը չափազանց փոքր թիվ է կազմում, բոլորը ազգի և պետության անվտանգության համար լուրջ սպառնալիք են ներկայացնում: Ասել է պետությունը միայն իշխանություններն են իրենց նեղ <ինտերվալով>:
Սովորական, պարզագույն աբսուրդ:
Իսկ այն , որ բացարձակապես պայծառատես կամ մարգարե պետք չէ լինել՝ հասկանալու համար այն պարզ իրողությունը, որ նման մեթոդներով ու նման <տեմպով> երկիրը թևակոխում է մի ժամանակաշրջան, որի համեմատ 37 թիվը երևի կհանդիսանար ժողովրդավարության և մարդու հիմնարարար ազատությունների գագաթնակետ:

Սանասար Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին