▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որն է գաղափարազուրկ հասարակության ախտանիշը

 

Անցած մի քանի օրերի դոլլարա - դրամային վայրիվերումները մեծ ցնցումների հանգեցրին մեր ամբողջ հասարակությանը: Արդյունքը եղավ այն, որ նույն հասարակության տարբեր բևեռները նորից հակադրվեցին միմյանց նկատմամբ, մեկը որպես տուժող, մյուսը մեղավոր: 
Եղան մարդիկ, որոնք օգուտներ քաղեցին տուժողների մեծ բանակի հաշվին: Շատերը սթրես վերապրեցին և դարձան մելամաղձոտ, սակայն դրանից մարդկանց դիմադրողականությունը չբարձրացավ: 
Որն է խնդրի պատճառը.
Մեր հասարակությունը սկսած 90 - ականներից գնւմ է արժեքների փոշիացման կամ նյութականացման ճանապարհով: Ղարաբաղյան ազատամարտի տարիներին մենք դա չէինք զգում, որովհետև մեր մտքում հիմնականում մեր հայրենիքի ազատագրումն էր, սակայն շահելով մարտի դաշտում, մեծ բացթողումներ ունեցանք տնտեսական հարաբերություններում և չկարողացանք դրանք ճիշտ ռելսերի վրա դնալ:
Դա է պատճառը, որ իրական արժեքները օրեցօր լքում են մեզ: Պարզելով շուկայական տնտեսության դրոշը, չենք ընկալել ազատ շուկայի էությունը, չտեսավարի ենք վերաբերվում նյութական արժեքների ու փողի նկատմամբ: Դա է պատճառը, որ մեզանում գոյություն ունի մոնոպոլ տնտեսություն, իսկ սովորական քաղաքացին չունի բավարար գիտելիքներ իրավունքի և բիզնեսի դաշտում:
Աղքատ է այն հասարակությունը, որն ապրում է միայն հանուն նյութական արժեքների:

Անցած մի քանի օրերի դոլարա - դրամային վայրիվերումները մեծ ցնցումների հանգեցրին մեր ամբողջ հասարակությանը: Արդյունքը եղավ այն, որ նույն հասարակության տարբեր բևեռները նորից հակադրվեցին միմյանց նկատմամբ, մեկը որպես տուժող, մյուսը մեղավոր: Եղան մարդիկ, որոնք օգուտներ քաղեցին տուժողների մեծ բանակի հաշվին: Շատերը սթրես վերապրեցին և դարձան մելամաղձոտ, սակայն դրանից մարդկանց դիմադրողականությունը չբարձրացավ: Որն է խնդրի պատճառը.

Մեր հասարակությունը սկսած 90 - ականներից գնում է արժեքների փոշիացման կամ նյութականացման ճանապարհով: Ղարաբաղյան ազատամարտի տարիներին մենք դա չէինք զգում, որովհետև մեր մտքում հիմնականում մեր հայրենիքի ազատագրումն էր, սակայն շահելով մարտի դաշտում, մեծ բացթողումներ ունեցանք տնտեսական հարաբերություններում և չկարողացանք դրանք ճիշտ ռելսերի վրա դնալ:Դա է պատճառը, որ իրական արժեքները օրեցօր լքում են մեզ: Պարզելով շուկայական տնտեսության դրոշը, չենք ընկալել ազատ շուկայի էությունը, չտեսավարի ենք վերաբերվում նյութական արժեքների ու փողի նկատմամբ: Դա է պատճառը, որ մեզանում գոյություն ունի մոնոպոլ տնտեսություն, իսկ սովորական քաղաքացին չունի բավարար գիտելիքներ իրավունքի և բիզնեսի դաշտում:Աղքատ է այն հասարակությունը, որն ապրում է միայն հանուն նյութական արժեքների:

Խաչատուր Մարոզյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին