▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհրաժեշտ հաշվարկ` ի վնաս օլիգարխների և շատ մեծահարուստների

Ոչ մի Նոր տարի այսքան զզվելի չի եղել, ոնց որ այս...Գներն ամեն ինչի թանկացել են, ՌԴ-ից ուղարկած տրանսֆերտներն այն ուժը չունեն, ինչ ունեին անցած տարի, քանի որ ռուբլին արժեզրկված է, հոսանքը թանկացել է և մի շարք այլ հանգամանքներ...
Այս ամենը մտորելու ժամանակ փորձեցի ոտքի վրա մի հատ քրդի հաշվարկ անել:

Եվ այսպես. ըստ որոշ սոցիոլոգների՝ այսօր Հայաստանում մոտ 20000 ընտանիք ապրում է ծայրահեղ աղքատության սանդղակի վերջին ցուցիչով, խոսքը է այն ընտանիքների մասին է, ովքեր նույնիսկ օրվա հացի գումարը պարտքով են վերցնում: Եթե 20000-ը բազմապատկում ենք միջինը 4-ով, ապա ստանում ենք 60000: Այսինքն՝ մոտ 60000 ՀՀ քաղաքացի Աստված է կանչում, որ գոնե սոված չքնի, էլ չենք խոսում այն մասին, որ նրանց մեծ մասը հոսանքազրկված են:

Բնական է, որ այս մարդիկ նույնիսկ երազում չեն կարող տեսնել, որ Ամանորին կարող են տոնական սեղանի շուրջ նստել: Ըստ նույն սոցիոլոգների՝ Հայաստանում կա մոտ 20000 քաղաքացի, ովքեր իսկապես մեծահարուստ են, իսկ նրանց մի մասն էլ կարող է նույնիսկ մոտ ապագայում օլիգարխների շարքում դասվել: Հիմա տեսեք. եթե նրանցից ամեն մեկն իր վրա վերցնի մեկ ծայրահեղ անապահով ընտանիքի Ամանորի ծախսը, ապա Հայաստանի բոլոր ծայրահեղ անապահով ընտանիքները գոնե այս տարի մի օր երջանիկ կլինեն: Պատկերացնելը պատկերացրի, բայց մինչև վերջ չկարողացա, քանի որ չեմ հավատում, որ նրանք այդքան բարյացակամ գտնվեն:

Կարեն Թումանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին