▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում հնչող լկտի հայհոյանքները և ռուսների միասնականությունը

 

Միանգամից ասեմ… Ես ոչ ռուսամետ եմ, ոչ էլ ռուսաֆոբ:Ես արևմտամետ չեմ և չեմ ատում արևմուտքին նրա համար, որ շատ տականքությունների հանդեպ ազատամիտ են և հանդուրժող…Ես չեմ ընդունում ատելությունն ու մոլագարության հասնող, ռեակցիոն անհանդուրժողականության ցանկացած դրսևորում…
Օրերս լսում եմ ռադիոկայաններից մեկի հաղորդումը Ռուսաստանի վերաբերյալ` արևմտյան երկրների պատժամիջոցների, առևտրա-տնտեսական հարաբերությունների, տնտեսական, սոցիալ-կենցաղային դժվարությունների, ռուբլու կուրսի գահավիժման, ուկրաինական դեպքերի մասին:
Ինձ ի՞նչը զարմացրեց և հիացրեց…Դա հարցվող ռուսների` անխտիր բոլոր հարցվողների լավատեսությունն էր, դժվարությունները անպայմանորեն հաղթահարելու կամքն ու ոգին, իշխանություններին չհայհոյելը, անգամ չքննադատելը, այդ ամենի մեջ միայն ու միայն Միացյալ Նահանգներին մեղադրելու միակամությունը…Բացարձակ քննադատական խոսք` նույնիսկ մի փոքրաչափ, նուրբ դիտողություն անգամ չասվեց իշխանությունների կամ Պուտինի հասցեին առհասարակ:
Մի պահ մտովի պատկերացրեցի մեզ նույն իրավիճակում, եթե նույն հարցումը կատարվեր մեզանում` Հայաստանում…Պատկերացրեցի և սարսափով հիշեցի սոցցանցերում, ընդդիմադիր լրատվամիջոցներում, հանրահավաքներում, ցույցերում հնչող լկտի հայհոյանքները, հերյուրանքները, սպառնալիքները, նվնվոցներն ու մոլագարության հասնող դժգոհությունները…
Հարգում եմ ռուսներին այդ միասնականության, դժվարությունները հաղթահարելու միակամության, կամքի և հայրենասիրության համար: Իրենց պետության, հայրենիքի, ազգային խնդիրները ճիշտ ընկալելու, ըմբռնելու, ազգային հաղթական ոգին բարձր պահելու ունակության համար:
Մեզ շատ բան է պետք սովորել, հետևություններ անել ու լինել միասնական հատկապես վճռորոշ, լարված ու բախտորոշ իրավիճակներում: 
Բոլորս լինենք` միասին ու միակամ, գոնե հնարավորինս…

Միանգամից ասեմ… Ես ոչ ռուսամետ եմ, ոչ էլ ռուսաֆոբ:Ես արևմտամետ չեմ և չեմ ատում արևմուտքին նրա համար, որ շատ տականքությունների հանդեպ ազատամիտ են և հանդուրժող…Ես չեմ ընդունում ատելությունն ու մոլագարության հասնող, ռեակցիոն անհանդուրժողականության ցանկացած դրսևորում…Օրերս լսում եմ ռադիոկայաններից մեկի հաղորդումը Ռուսաստանի վերաբերյալ` արևմտյան երկրների պատժամիջոցների, առևտրա-տնտեսական հարաբերությունների, տնտեսական, սոցիալ-կենցաղային դժվարությունների, ռուբլու կուրսի գահավիժման, ուկրաինական դեպքերի մասին:

Ինձ ի՞նչը զարմացրեց և հիացրեց…Դա հարցվող ռուսների` անխտիր բոլոր հարցվողների լավատեսությունն էր, դժվարությունները անպայմանորեն հաղթահարելու կամքն ու ոգին, իշխանություններին չհայհոյելը, անգամ չքննադատելը, այդ ամենի մեջ միայն ու միայն Միացյալ Նահանգներին մեղադրելու միակամությունը…Բացարձակ քննադատական խոսք` նույնիսկ մի փոքրաչափ, նուրբ դիտողություն անգամ չասվեց իշխանությունների կամ Պուտինի հասցեին առհասարակ:Մի պահ մտովի պատկերացրեցի մեզ նույն իրավիճակում, եթե նույն հարցումը կատարվեր մեզանում` Հայաստանում…Պատկերացրեցի և սարսափով հիշեցի սոցցանցերում, ընդդիմադիր լրատվամիջոցներում, հանրահավաքներում, ցույցերում հնչող լկտի հայհոյանքները, հերյուրանքները, սպառնալիքները, նվնվոցներն ու մոլագարության հասնող դժգոհությունները…

Հարգում եմ ռուսներին այդ միասնականության, դժվարությունները հաղթահարելու միակամության, կամքի և հայրենասիրության համար: Իրենց պետության, հայրենիքի, ազգային խնդիրները ճիշտ ընկալելու, ըմբռնելու, ազգային հաղթական ոգին բարձր պահելու ունակության համար:Մեզ շատ բան է պետք սովորել, հետևություններ անել ու լինել միասնական հատկապես վճռորոշ, լարված ու բախտորոշ իրավիճակներում: Բոլորս լինենք` միասին ու միակամ, գոնե հնարավորինս…

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին