▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց թիվը Հայաստանում նվազել է 20 տոկոսով

 

Կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց թիվը Հայաստանում նվազել է 20 տոկոսով: Սրա մասին են վկայում Հայ-
Ամերիկյան առողջության կենտրոնի վիճակագրական տվյալները:
«2014 թվականը մեզ համար ուրախալի է նրանով, որ, եթե նախկինում ամեն 16-րդ կինն էր Հայաստանում հիվանդ 
կրծքագեղձի քաղցկեղով, ապա այս տարվա տվյալներով կարող ենք ասել, որ այդ ախտորոշմամբ է տառապում ամեն 20-
րդ կինը»,- ասում է կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ այս թվերը գալիս են վկայելու հայ կանանց՝ 
սեփական առողջոււթյան նկատմամբ առավել մեծ ուշադրություն դարձնելու մասին: «Քաղցկեղն ավելի հեշտ է 
կանխարգելել, քան բուժել, և մեր հասարակությունը կարծես թե գալիս է այս բանի գիտակցմանը»,- նշում է Հակոբյանը:
Հետազոտությունը կատարվել է 2014 թվականի ընթացքում՝ հիմնվելով Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի այցելու 
մոտ 40000 կանաց առողջական արդյունքների վրա: 
Մանրամասները՝ տեսանյութում.

Կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց թիվը Հայաստանում նվազել է 20 տոկոսով: Սրա մասին են վկայում Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի վիճակագրական տվյալները:
«2014 թվականը մեզ համար ուրախալի է նրանով, որ, եթե նախկինում ամեն 16-րդ կինն էր Հայաստանում հիվանդ կրծքագեղձի քաղցկեղով, ապա այս տարվա տվյալներով կարող ենք ասել, որ այդ ախտորոշմամբ է տառապում ամեն 20-
րդ կինը»,- ասում է կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ այս թվերը գալիս են վկայելու հայ կանանց՝ սեփական առողջոււթյան նկատմամբ առավել մեծ ուշադրություն դարձնելու մասին:

«Քաղցկեղն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, և մեր հասարակությունը կարծես թե գալիս է այս բանի գիտակցմանը»,- նշում է Հակոբյանը:
Հետազոտությունը կատարվել է 2014 թվականի ընթացքում՝ հիմնվելով Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի այցելու մոտ 40000 կանաց առողջական արդյունքների վրա: 
Մանրամասները՝ տեսանյութում.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին