▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսի՞ն պետք է լինի հայերի ամանորյա սեղանը.Մասնագետների խորհուրդները

Դիտեք նաև՝

Որպես ազգ երջանիկ ենք, որ ծիսական ուտեստները պահպանվել են մեզանում: Մարդիկ ամանորյա սեղանին դրել են մառանի եղածը, իսկ այժմյան մոդայիկ ուտեստները՝ ազդրերը քաղքենիության ու ծուլության հետևանքն են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ամանորյա տոնական ուտեստների մասին՝ ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման Հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նրա խոսքով՝ Ամանորն առանց տարեհացի դիմավորելն անհնար է.

«Եթե դա չպետք է լինի, ուրեմն  ավելի լավ է՝ չդիմավորես: Այն ծախսեր չի պահանջում. հաց է, 12 մասի ենք բաժանում, կոճակ ենք դնում մեջը: Խորհուրդ եմ տալիս պատրաստել մարդակերպ ու կենդանակերպ թխվածքներ՝ ասիլիկ-բասիլիկներ: Մեր նախատատերը դրանք պատրաստում էին աչքերի, բերանի և կրծքին դրված՝ ձեռքերի տեղում չամիչներ հարմարեցնելով։ Թխվելու ընթացքում դրա ուռչելն ու սմքելը դրական կամ բացասական էր տվյալ տարվա համար: Կարող են պատրաստել նաև քաշիկա: Այն հարիսայի տարատեսակ է, տարբերվում է նրանով, որ չի խառնվում՝ պատերազմը բացառելու համար: Պատրաստման համար անհրաժեշտ է միս և ձավար»։ 

Սեդրակ Մամուլյանը նկատում է՝ մարդ իր կենցաղն ապահովել պետք է կարողանա ու հույսը չպետք է դնի բանկերի, պարտք վերցնելու վրա.

«Բանկերն էլ ամանորյա վարկեր են տալիս: Բա կարելի՞ է մարդկանց այդքան ճնշել»,-նեղսրտեց բանախոսը:

Շարունակելով նրա խոսքը՝  Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը  նշեց, որ մարդիկ տոներին լիցքաթափվում էին, հիմա հակառակն է.

«Անկախ սոցիալական վիճակից մառանում տարբեր մթերքներ ունեին: Սեղանին դրել են իրենց աշխատանքի արգասիքը: Իսկ այդ ամենը սիրով են արել, չէ՞ որ ինչպես դիմավորես Նոր տարին, այդպես էլ կշարունակվեն մյուս օրերը: Պետք է հիշել, որ եթե տարին պարտքով սկսեն՝ այդպես էլ կավարտվի»:

Սվետլանա Պողոսյանի խոսքով՝ առաստաղը զարդարել են երկնային լուսատուների պատկերներով, տան սյուներին մեղրով խաչ են արել, այցելել են տան մեծերին, ինչը հիմա պարտադրանքի կամ ձևի է վերածվել:

Բանախոսները նշում են՝ Ամանորը հարևանների համար չէ, այն ընտանիքների համար է:

Անի Կարապետյան

 Գուշակություններ անելու նպատակով թխում էին մարդակերպ ու կենդանակերպ թխվածքներ՝ ընտանիքի անդամների թվով։
Սրանք, որ կոչվում էին ասիլիկ-բասիլիկներ, քիչ են հանդիպում ժամանակակից հայկական ամանորյա սեղաններին, սակայն Մամուլյանը խորհուրդ է տալիս դրանք ևս պատրաստել։ "Ասիլիկ-բասիլիկները" մեր նախատատերը պատրաստում էին աչքերի, բերանի և կրծքին դրված՝ ձեռքերի տեղում չամիչներ հարմարեցնելով։ Թխվելու ընթացքում դրա ուռչելն ու սմքելը դրական կամ բացասական էր տվյալ տարվա համար։Գուշակություններ անելու նպատակով թխում էին մարդակերպ ու կենդանակերպ թխվածքներ՝ ընտանիքի անդամների թվով։ ասիլիկ-բասիլիկներ, քիչ են հանդիպում ժամանակակից հայկական ամանորյա սեղաններին, սակայն Մամուլյանը խորհուրդ է տալիս դրանք ևս պատրաստել։ "Ասիլիկ-բասիլիկները" մեր նախատատերը պատրաստում էին աչքերի, բերանի և կրծքին դրված՝ ձեռքերի տեղում չամիչներ հարմարեցնելով։ Թխվելու ընթացքում դրա ուռչելն ու սմքելը դրական կամ բացասական էր տվյալ տարվա համար։ »

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին