▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ նոր վիզաների թողարկումը հնարավոր կլինի սկսել ավելի վաղ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ 10 տարի վավերականությամբ տուրիստական ու գործնական վիզաների թողարկումը հնարավոր կլինի սկսել նախատեսվածից ավելի վաղ:
Դեսպանությունը նախապես հայտնել էր, որ նոր փոխադարձ պայմանավորվածության հիման վրա դրանց թողարկումը հնարավոր կլինի սկսել 2015թ. հունվարի 1-ից, սակայն արդեն իսկ այսօրվանից՝ 2014թ. դեկտեմբերի 22-ից դեսպանությունը սկսում է այդ գործընթացը:
B տեսակի ոչ ներգաղթային վիզայի համար դիմած ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ բազմակի մուտքի մինչեւ 10 տարի վավերականությամբ վիզաներ՝ գործնական ու տուրիստական ուղեւորությունների համար: F, M կամ J տեսակի վիզաներ ստանալու իրավասություն ունեցող փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց այսուհետ կտրվի բազմակի մուտքի մինչեւ 5 տարի վավերականությամբ վիզաներ: Վիզայի համար կատարվող վճարումների չափը մնում է անփոփոխ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին