▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկ այս մարդը հալվում է անօգնական վիճակից

Մեր ազատամարտիկներին մենք հիշում ենք առիթից առիթ.  հարաբերական խաղաղությունը մի տեսակ մոռացնել է տվել նրանց վիթխարի գործը:  Գաղտնիք չէ, որ նրանցից շատերն այսօր ծանր սոցիալական վիճակում են. մարդիկ, ովքեր ժողովրդի համար կյանքի ու մահվան կռիվ են տվել պատերազմի դաշտում, այսօր նույն կռիվը տալիս են ընտանիքի համար՝ խաղաղ պայմաններում:

Նրանցից մեկը, ինչպես այսօր ինձ տեղեկացրին,  Արթիկում բնակվող Արմեն Մկրտչյանն է: Մարդ, ով հայրենքի զոհասեղանին է դրել իր առողջությունը, այսօր հալվում է անօգնական վճակից...հալվում է անճարությունից, սոցիալական հոգսերից... Մինչդեռ նրա օրինակով են այսօր հազարավոր տղաներ գնում բանակ, նրա ու նրանց, որոնց մի մասը երկնքում է, մի մասը պալատներում, մի մասն էլ տանիք չունի գլխին...

Խոնարհում բոլորի գործի առաջ, բայց եթե կարող ենք օգնենք այն ապրող հերոսներին, ովքեր դրա կարիքն ունեն. նրանք մեր խաղաղությունն են վաստակել:

Արմեն Մկրտչյանին օգնել ցանկացողները կարող են դիմել հենց իրեն 094741485:

 Զարուհի Դիլանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին