▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ձևավորվեց «Ընդդեմ ատելության խոսքի» ոչ ֆորմալ խումբ

Ձևավորվեց «Ընդդեմ ատելության խոսքի» եվրոպական երիտասարդական շարժման Հայաստանյան երիտասարդական ոչ ֆորմալ խումբը:

Ս/թ. դեկտեմբերի 20-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպության Երևանյան գրասենյակում տեղի ունեցավ «Հավասարակիցների ուսուցում. Ընդդեմ ատելության խոսքի Եվրոպական երիտասարդական շարժումը և հայ երիտասարդները» խորագրով սեմինար-հանդիպում:

Դասընթացի առաջին հատվածում խոսվեց «Ընդդեմ ատելության խոսքի» եվրոպական երիտասարդական շարժման անհրաժեշտության, ստեղծման և գործունեության վերաբերյալ: Այնուհետև փորձագետ Նելլի Գիշյանը անդրադարձ կատարեց վերջին 2 տարիների ընթացքում ՀՀ-ում և միջազգային հարթակում շարժման շրջանակներում իրականացված ծրագրերին: 

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց թե ինչ է «Ընդդեմ ատելության խոսքի» Եվրոպական շարժումը, Տրամադրվեց ամփոփ տեղեկատվություն ատելության խոսքի և դրան առընչվող հիմնահարցերի վերաբերյալ, քննարկվեց հայ հասարակության մեջ երիտասարդների շրջանում առկա առցանց և առօրյա կյանքում հաճախ հանդիպող ատելության դեպքերը և դրանց պատճառները:

Երտասարդներին ներկայացվեց, թե ինչպես կարելի է գրանցվել «Ընդդեմ ատելության խոսքի» Եվրոպական շարժման կայքում, այս կերպ խթանվեց  երիտասարդների ակտիվ մասնակցությունը Եվրոպական առցանց հարթակում ատելության խոսքի վերաբերյալ հաղորդագրությունների տեղադրմանը: Սեմինար-Հանդիպման ավարտին մասնակիցները իրենց ստացած գիտելիքները փորձարկեցին գործնական աշխատանքներով:

Հանդիպման վերջում ձևավորվեց Ընդդեմ ատելության խոսքի հայաստանյան երիտասարդական ոչ ֆորմալ խումբ, որը առաջիկայում կիրականացնի բազմաբնույթ միջոցառումներ հասարակության շրջանում ատելության դրսևորումների նվազեցման ուղղությամբ:

Որպես դրական ավարտ՝ մասնակիցները, ի համերաշխություն և ի նշան ատելության դեմ պայքարի, օդ բաց թողեցին օդապարիկներ՝ հույս հայտնելով, որ գալիք նոր տարում հասարակության շրջանում զգալիորեն կնվազի անհանդուրժողականությունը, և յուրաքանչյուր ոք կիրացնի իր՝ պետության և միջազգային օրենսդրությամբ սահմանված հիմնարար իրավունքները:

Հանդիպման ողջ ընթացքում իրենց գիտելիքներով կիսվեցին «Ընդդեմ ատելության խոսքի» Եվրոպական շարժման առցանց կայքում զեկուցվող ատելության խոսքի առկայության նյութերի տեղադրման դեկտեմբեր ամսվա մոդերատորներ, շարժման հայաստանյան անդամ/ներկայացուցիչներ Նելլի Գիշյանը և  Արման Սահակյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին