▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բղավոցը փշրում է մեր սրտերը, ճաքեր առաջացնում հոգու վրա

Երբեք մի նեղացրեք մարդկանց: Մի արհամարհեք, մի գոռացեք նրանց վրա: Չեք էլ պատկերացնում, թե ինպես է բղավոցը փշրում մեր սրտերը, ճաքեր առաջացնում հոգու վրա: Ժամանակ անց երկուստեք մոռանում եք, թե պոռթկման, թե դրա պատճառի մասին, բայց հետագայում որքան էլ ուզենաք ջերմություն տալ մարդուն` ճաքճքած հոգու անցքերով այն դուրս է հոսում, էլ օգուտ չունի, ինչպես օրինակ բաց պատուհանով սենյակը ջեռուցելը…
Որքան էլ հետո փորձեք այդ ճաքերը սվաղով լցնել, սոսնձել, միևնույն է` կարկատած հոգին արդեն առաջվանը չէ: Գնահատեք այն, ինչ ունեք այս պահին:

Ալինա Դերձյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին