▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ մեր 131 պատգամավորներից քանիսի՞ն են ճանաչում

Ժամանակ առ ժամանակ մտածում եմ, թե մարդիկ մեր 131 պատգամավորներից քանիսին են ճանաչում, ամենակոպիտ հաշվարկներով, երևի թե 50-ից 60 հոգու կճանաչեն: Ստացվում է, որ 70-ից 80 հոգի անիմաստ տեղ է զբաղացնում ազգային ժողովում ու 70-ից 80 հոգու ճնշող մեծամասնությունը կամ ՀՀԿ-ական են Կամ ԲՀԿ-ական: Հիմա մոտս հարց է առաջանում, թե ինչո՞ւ ենք մենք այդ պատգամավորներին պահում, կնոպկա սեղմելո՞ւ համար: Պատգամավորներ էլ կան, որ տենց մեկ մեկ են այցելում ԱԺ հյուրի կարջավիճակով, այդ դեպքում նրանք ինչո՞ւ են աշխատավարձ ստանում, չայցելելո՞ւ համար: Հիշեցնեմ, որ պատգամավորների աշխատավարձը ես ու դու ենք տալիս մեր հարկերից, սոց վճարներից:

Հիմա մի համեմատություն անեմ: 

Ենթադրենք ես աշխատանքի եմ անցնում ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական կամ մեկ այլ խնբակցության պատգամավորներից մեկի ընկերությունում, սկզբից խոսք եմ տալիս, որ սաղ պայմանները կանեմ հլը մի բան էլ ավել, բայց գործի չեմ գնում, կամ էլ գնում եմ, բայց մենակ նկարչություն եմ անում իմ բուն պարտականությունները թողած, այդ դեպքում մեր պատգամավորները պատրա՞ստ են ինձ վճարել այնքան գումար, որը ինձ խոստացել են գործի ընդունվելիս: Համոզված եմ, որ գործից կհանեն ու աշխատավարձ էլ չեն տա: Այդ դեպքում հարգարժան պատգամավորներ ինչո՞ւ եք եկել մեր մոտ աշխատում ու ձեր բուն պարտականությունները չեք անում, նիստերին էլ չեք ներկայանում:

Էդգար Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին