▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1999թ. Գյումրիի շուկայում սպանություն կատարած ռուս զինվորականը հայտնել է, որ չգիտի՝ ինչի համար է արել.168.am

Դենիս Պոպովի պաշտպանությունն իրականացրած փաստաբան Թամարա Յայլոյանը 168.am-ի հետ զրույցում պատմել է, որ 1999թ. ռուսական բազայի երկու զինծառայողները զենքերի ձեռքին փախել էին ռուսական ռազմաբազայից և հասնելով Գյումրիի շուկայի մոտ՝ «Լաչինի միջանցք» կոչվող տարածքը, կրակահարթ էին բացել մարդկանց վրա: «Ամենահետաքրքիրն այն է, որ հարցաքննության ժամանակ Պոպովը հայտնեց, որ ինքը չգիտի՝ ինչի համար է արել, ուղղակի կրակել է սպանելու համար: Չասաց, թե թշնամանք ունի, ինչ-որ վրեժխնդրություն կա, իր կատարած արարքի համար որևէ հիմնավոր պատճառ չնշեց»: Փաստաբանի խոսքով՝ նախաքննության և դատաքննության ընթացքում չի պարզվել արարքի դրդապատճառը, ռուս զինվորն ընդունել է իր մեղքը, դիտավորությունը՝ ասելով, որ չի կարող բացատրել, թե ինչու է դա արել. «Իրեն վատ բնութագիր էին ուղարկել զորամասից: Ինքն ընդունեց, որ՝ այո, ես վատ մարդ եմ, այդպիսին եմ»: Փաստաբանն ասել է, որ Գյումրիի շուկայի մերձակա տարածքում կրակելուց հետո ռուս զինվորականները չեն հասցրել հեռու փախչել, և ՀՀ ոստիկաններն անմիջապես ձերբակալել էին նրանց և տարել ոստիկանություն. «Նրան կալանքի սանկցիա տվեց մեր դատարանը, նրան պահում էին մեր քրեակատարողական հիմնարկում, սակայն Ռուսաստանից նույնպես քննիչ եկավ, սկսեց քննություն կատարել: Իրենք էլ իրենց համար քննություն կատարեցին, հետո Մինսկի կոնվենցիայի համապատասխան՝ փաստաթղթերը փոխանակեցին միմյանց հետ, բայց դատը կայացավ Գյումրու դատարանում»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին