▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

11 և 6 տարվա անպտղությունից հետո «Շենգավիթ» ԲԿ-ում եռյակ և երկվորյակ ծնունդներ են գրանցվել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում օրերս եռյակ և երկվորյակ ծնունդներ են գրանցվել: Խնդիրների պատճառով մայրերը ինքնուրույն հղիանալ չէին կարող և 11 ու 6 տարվա անպտղությունից հետո «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության» կենտրոնում, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի անմիջական օգնությամբ, առաջին իսկ փորձից կատարվել է արտամարմնային բեղմնավորում, որի շնորհիվ այս պահին 31 և 42 ամյա մայրերը վայելում են մայրության բերկրանքը իրենց առողջ բալիկների հետ միասին:

Այս մասին հայտնում է «Շենգավիթ»  ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը` նշելով, որ  մայրիկների առողջական վիճակը լավ է: Երեխաները այս պահին գտնվում են ադապտացիոն շրջանում մանկաբույժների հսկողության ներքո:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին