▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրանիկի 150 ամյակը շատ ավելի կարևոր իրադարձություն է, քան ցեղասպանության 100-րդ տարելիցը

Եթե Նժդեհը հայ տեսակի դափնեպսակն է, ապա Անդրանիկը հայ տեսակի Ոսկե Թագն է: Փետրվարի 25-ին Անդրանիկ զորավարի 150 ամյակն է: Սա շատ ավելի կարեւոր իրադարձություն է, քան անգամ հայոց ցեղասպանության 100-ամյակը: Որովհետեւ ցեղասպանությունը մեր ցավից բացի ու մեր ցավից առաջ՝ մեր ամոթն է, մեր տեսակի խայտառակությունը: Մինչդեռ Անդրանիկի գոյությունն իսկ ապացույցն էր այն բանի, որ հայերը այլ հին ազգերի պես վերանալու ենթակա ազգ չեն: Մենք միայն այն պահից կարող ենք հույս ունենալ ինքնիշխան ու հզոր երկիր դառնալու, երբ մեր ռազմական բոլոր հաստատությունների պատերին Անդրանիկի մեծադիր նկարը կկախվի, իսկ ազգային անվտանգության մարմիններում՝ Նժդեհինը: Երբ մեր զինվորականները, ավելին՝ բոլոր երիտասարդները կսերտեն Նժդեհի գրավոր ժառանգությունը եւ Անդրանիկի քաջագործություններն ու ռազմավարական միտքը ներկայացնող պատումները: Նման գրքեր պետք է լինեն այսօր մեր սահմանները պահող բոլոր տղերքի ձեռքին: Այսուհետ իմ այս պատին պարբերաբար ներկայացնելու եմ Անդրանիկի մասին պատմող դրվագներ: Տպավորված եմ իմ լավ բարեկամ Կարո Վարդանյանի ջանքերով՝ Զորավարի հիշատակը վառ պահելու ուղղությամբ: Կոչ եմ անում իմ ընկերներին եւս անդրադառնալ նման պատումների իրենց էջերին: Մեր հիշողությամբ եւ գնահատականներով, մեր երախտապարտ մտքերով եւ զգացմունքներով պատվենք եւ ոգեկոչենք Զորավարին: Մենք այժմ նրա ուժի կարիքն ունենք առավել քան երբեւէ:

 

Հովսեփ Խուրշուդյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին