▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծեռավանք կամ վեց ամսական ազգային հերոսը

...ասում են, որ Գորիսի շրջանի եկեղեցիներից մեկի օծման ժամանակ ժողովուրդը հավաքված մատաղ է արել:Մատաղի կաթսային  հանկարծակի սկսել է զարնվել մի ծիծեռնակ: Եփողները տարակուսած փորձել են հասկանալ ու բացատրություն տալ`  թե ինչ է կատարվում, բայց շփոթված չեն հասկացել մինչև այն պահը` երբ ծիծեռնակը  հայտնվել է  բաց կաթսայի մեջ.....: Ուխտավորները տարակուսած ու  հոգու խորքում ցավ ապրելով դատարկում են կաթսան ... և տեսնում  մսի տակ  կուչ եկած մի օձ:

 

Վերջին քառորդ դարում  երբևէ Գյումրին Նոր տարվա տոնակատարություններին այս չափ չէր գեղեցկացել: Ամենահեռավոր թաղերից մեկի` Մուշ -2 ամեն մի շքամուտքում կային  ճոխ ձևավորումներ և էլ կարիք չկա ասելու,  որ բակերում   տեղադրված տոնածառերը ու զարդարանքները քաղաքային << Լավագույն  ձևավորում >> մրցույթի հավակնորդներ  էին:Գյումրեցիները  առհասարակ հայտնի լինելով իրենց  ուրախանալու ճոխ կարողությամբ ` այս անգամ ամեն  բան արել էին  տեղը տեղին: Չեմ հիշում իմ ապրած մոտ կես դարի ընթացքում նման բան երբևէ: Կար համընդհանուր պահանջ  սուգը կամ կիսաուրախությունը վերջապես  փարատելու  ու դեպի լավ օրեր ուղղվորդվելու  առումով և դա անբեկանելի ընթանում էր վարկյան առ վարկյան ...: Գյումրեցու ուրախությունը ու լիասրտությունը  ուղևորվում  էր դեպի վաղվա օրը: Որպեսզի պատկերացնենք , թե որտեղից այս ներքին հզոր ուրախությունը  և թե ինչու հատկապես գյումրեցու  կամ Գյումրիի համար էր այդ ամենը կարևոր  ու հասանելի ` պետք  է իմանալ մեկ բան` քաղաքը հոգնել էր  իր տևական տխրությունից, և   լինելով տոկացող մարդկանց քաղաք ` դարձել համայն հայության  նորագույն ժամանակների լավատեսության  մոդելը: Այսպիսին է Քաղաքը , որտեղ քաղաքացու ձևավորումը ավարտված է , կամ Քաղաքի գիտակցություն և քաղաքացի լինելու պահանջ:  Տոնական օրերի ավարտին արդեն` երևի թե բոլորս մտածում էինք մի բանի մասին , որ վաղ կգնանք աշխատանքի ու արդեն կսկսենք  մտածել,  թե ինչ ենք անելու այս տարի : Այն  որ Քաղաքի գլխավոր տոնածառը խոնրարվել էր ` ինքին ընկալվեց որպես  վատ նշան , բայց համընդհանուր տրամադրությունը   տեղիք չտվեց  և նույն օրվա ավատրին արդեն կար նորը:

Այդպես էլ օրը մենկարկեց մեր բոլորի համար , սակայն  ոչ հայկական մեկ բազմանդամ ընտանիքի , որը երևի թե պատրաստվում  էր  նշել հին  նոր տարին / տան օրիրորդը  սուրճ էր խմել գիշերը ` նայելով ամանորյան  հին հաղորդումները / Կեսօրի բոթը թե հայ ընտանիք է սպանվել`  տարածվեց համացանցով քառորդ ժամում  ու ոչ միայն  մեր Քաղաքում այլ երկրով մեկ / մեր քաղաքում  երբ  համացանց չկար ` լուրերը ավելի արագավազ էին  ու  մինչև համացանցով տեղեկություններ ստանալը, ցանկացած նման լուր տարածվում  էր ավելի արագ /Օդում կախված  լռությանը  ասում  են վակում, ոչ մի տեղեկություն , կցկտում հապշտապ լուրեր , ոչ մի ականատես` ով  եղել է տեղում կատարվածից հետո անգամ  ու ևս երկու նոր բան, որը չնկատեցինք ` ԱՀԱԲԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ  և ԱՆԶՈՐՈՒԹՅԱՆ  ՀՈՒԺԿՈՒ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ:

Այս   քանի ժամերի ընացքում  բոլորս սպասում  էինք լուրի  ու քանի որ  մեր միակ լրատուն  Ֆեյսն էր ու  պարալիզացված էր `ապա այս զգացողությունները վարկյանական դարձան խուճապ ու իրական Անզորության:Տեղում երևի թե ավելի  զուսպ իրավիճակ  էր / համեմատաբար / քան երկրի այլ բնակավայրերում: Զանգում էին , կար հարց` ինչ անել ինչպես է վիճակը  և վերջում թե բա մենք  էլ երեխանեի տեր ենք ` ինչ անենք?: Երկրում այդ մի քանի ժամերի ընթացքում վարկյան վարկյան փակվում  էին դռները / կողպվում/... ու բոլորը շտապում  իրենց հարազատներին տեսնելու: Ստեղծված իրավիճակը տարերային զարգանում  էր , բայց կամաց կամաց կայանում էր գիտակցությունը , որ էլէսպես չի լինելու  ու եթե վերնագիրը նորից հնչի ` ապա մենք ենք մեղավորը... քաղաքացիներս և անկախ նրանից թե ով էր սպանել մեկ ընտանիք`  պետք էր գնալ հրապարակ ու   հանգստացնել բոլորին:Ոորոշեցինք  մի քանի ընկերով գնալ հրապարակ ու սպասել դեպքերի զարգացումներին, իսկ երեկոյան  մեքենայով շրջել ու Քաղաքում իրականացնել քաղաքացիական պարեկություն: Բնավ կարևոր չէր, որ հանցագործը ով ռուսական բազային զինվոր է, զինված էր թե ոչ .... այդ պահին մեկ հարց կար անձամբ իմ մոտ ` ես ապրում եմ այս քաղաքում ու եթե մեկը զինված գալու է կրակի իմ վրա` թող անի դա :Սա այն բեկումնային կետն էր, որ ունեին բոլոր գյումրեցիները  դեպքից ժամեր անց:Շատ արագ ևս մեկ խումբ միացավ քաղաքացիական այս շարժմանը  և արդեն  հավաքվեցին մարդիկ ովքեր կազմակերպել էին առաջին մոմավառությունը: 

ՕՐ  երկրորդ  թե ինչպես լուսացավ հաջորդ օրը ... ասելը բարդ է: Տրամաբանության մեջ ենթադրելի է ու կարելի է պատկերավոր ասել , բայց  պետք էր նախ  հաջորդ օրվա առավոտը: Միայն մեկ բան կար , որ այդ պահին մեր համար այդչափ չհիշատակվեց, քանի որ այս հանգամանքը հետագայում դառնալու էր մեր երազանքների  կիզակետը ` ընդհուպ մինչև  երկու երկների / Հայաստան , Ռուսաստան/  և նախագահների հոգածության  առարկան : Սպանված վեց անդամների կողիքն   մեկը` ամենափոքրը ` կենդանի էր դեռ  ինքնաձիգի  սվինի վեց հարված ստացած  վեց ամսեկան տղան մաքառում  էր .... Հրապարակում դեպքի օրը  տեղեկացանք, որ երեխայի վիճակը կայուն ծանր է ու կայուն  բառից ելնելով, ոնց որ թե  հույս ունեինք, որ ամեն բան լավ է լինելու :Երկրորդ ՕՐԸ  հանիրավի դարձավ համազգային խոկումի սկիզբ, որից առանձնանում էր տղամարդկանց  վրդովմունքը և ցասումը կատարվածի հանդեպի :Ավվտոերթ .... այն, որ հարցը չքաղաքականացնելու կոչեր արվել էին  և թե ինչ եղավ` կրկնելու կարիք չկա և արդեն ԶԼՄ-ներում եղած լրատվությունը  ցցուն խոսում է կատարվածի շարակցական հաջորդականության մասին: Առավել կարևոր է կանգ առնել այլ հանգամանքի վրա : ՄՈՏ չորս կիլոմետր ոտքով դեպի բազա գնացողները մոտ ամեն վարկյան  կառուցվում  էր  վտանգավորության պատկերը և ամեն վարկյան  կայանում<< էսպես շարունակվել չի կարող >> որոշումը : նախկինում կատարված ևս հինգ / գոնե հայտնի / միջադեպերը  ռուսական բազայի ծառայողների հետ, որոնք ունեցել էին տարբեր ավարտ և արժեցել մարդկային կյանքներ /միայ երկու անչափահասներ / տանում էին դեպի հարցի հիմնավոր լուծման պահանջը  և պահանջը մեկ էր ` դատել մեր երկրում  և հպարարակային և բացառել հերթականը: Առաջին անգամ  քաղաքացին ի զորու չէր լինել հեռատես  և առաջին անգամ քաղաքացիները միահամուռ  ունեին հարցը լուծելու վճռականություն:..... մոտ չորս հազար անզեն  տասնվեցից հիսուն տարեկաններ / միայն նայել էր պետք ու տեսնել  այս մարդկանց/ գնում էին մինչև ատամները զինված   մոտ այդչափ   զինվորկանների պահանջ ասելու : Պահը դրամատիկ  էր  ու ամեն վարկյան կարող էր դառնալ անկառավարելի  ... գիշերը գալուն պես   ցուցարարների մոտ հնչեցված հարցը թե որն էհաջորդ քայլը աշխատեց ....

հետ եկանք,  / երևի մի քիչ  անհասկանալի տրամաբանությամբ , բայց հպարտ ու   գիտակցելով, որ ինչ որ բան արվեց այդ օրը:Ոչ մի կինարմատ`գյումրեցի կանայք  աղոթում էին տան նստած: 

Օր ՀԱՋՈՐԴ  Թեմաներ կան որտեղ  այս չորս հազարը չկան : Հավաքվածների մեծ մասը մարդիկ էին, ովքեր բազա գնալիս չէին եկել կամ չէի հասցրել արտահայտել իրենց  զայրույթը  ու տեղեկանալով, որ բազա գնացողները  գնացել են ` հավաքվել էին իրենց ասելու .... ասեցին: Հաջորդ օրը արդեն գիտակցելով, որ այլազգին մեր ընտանիքը մորթել է ու մենք ենք իրար ծեծել ` մի քիչ սթափեվինք ու ամաչեցինք երևի / պտի  որ ամաչեինք/ : Լրատվությունը , որը չգիտեր ուր  ուղղոդրեր ազգին , տեղեկություններ  էր հավաքում  և ներկայացնում կատարվածը : Չկային փորձագիտական դատողություններ և առաջարկներ թե ինչ անել ու ինչպես :Կային լրատվամիջոցներ` ովքեր ինչպես միշտ զբաղված էին  լսարան ընդյալնելով:

Եզակի հնարավորություն էր սա , որ Չորրորդ իշխանությունը կատարի իր առաքելությունը , բայց այս առաքելությունը կատարեց Հինգերորդը ` սոց ցանցը : Ես ավելի ուշ երբ պատկերացրեցի, թե ինչ կարող էր լինել եթե չլիներ ֆեյսը ` հասկացա, որ այս գործքիը իսկապես աշխատեց  ու կարողացավ ստեղծել խաղաղվելու , գոտեպնդվելու բոլոր նախադրյաները: Անկախ նրանից  թե ինչ էր կատարվում  մինչև այդ պահը պետական ու պատասխանատու մարմիններում, Քաղաքացիները  այստեղ և  այս կերպ շփվելով ճգնաժամային  պահին կարողացան ստեղծել կայուն հաղոդակցության դաշտ  և կամաց կամաց ուշքի  գալ։ 

Չմոռանանք որ մեր  Ապերը դեռ ողջ էր  ու մեզ այդ ամենը թույլ էր տալիս....:Սերյոժա Ավետիսյանի առողջության ու բուժման  համար արվում էր այն ամենը` ինչ հնարավոր է անել արդի աշխարհում: Վեց ամսեկան երեխայի սրտի բաբախը կազմում  է րոպեյում մոտ հարյուր`հիվանդության դեպքում  հարյուրտասից հարյուր քսան   և ավելի ... ու թե ինչպես էր վեց/ էլի վեց / ժամ  արնաքամ երեխան ապրում`  սա հրաշք էր :Բերվել էին դեղեր, որոնք մի քանի օրինակով   կան աշխարհում/ ենթադրում  եմ, որ պատրաստումը տևական է ու ասենք մի քանի ամիս կառուցվող պրոցեսում   կատարվում ..../: Դժվար չէր հասկանալ, որ երեխայի փրկությունը այս դաժան սպանության և համազգային հարվածի մեջ ` դառնալու էր լուսավոր կետ` հետագա կյանքի համար  և ռուսների հետ հետագա  նոր ` արդեն քննարկված ու կառուցողական  հարաբերություններ կառուցելու առումներով, բայց դե արդեն սթափ դատողությունը սկսում էր արթնանալ և բոլորս հասկանում էինք< որ մեզ հրաշք է պետք  Աստծուց և չէիք նկատում որ ականատեսն ենք Աստծո հրաշքին:Արդեն կային անհանգստացողներ, որ կարող  է չապրել: Հայոց պատմության մեջ երբևէ չէր եղել , որ վես ամսեկան  անգիտակից երեխան  կարողանար յոթ օր ժամանակ տալ իր ազգին  ու մխիթարական  ուժ տար դաժան պահերին: Սա արեց այս փոքրիկը  և սա արել է այն ծիծեռնակը .... 

ՕՐ յոթերրորդ -ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ  օդում կախված էր  աղոթականություն , սուգ  , Լուսինե Զաքարյան  և խնկարկելի լռություն:Մարդկանց հայացքները ինչ որ տեղ սառած են:  Հաջորդիվ ... ԹԱՂՈՒՄ: 

Մարդիկ գնում էին ուր ? և ինչ հույս էին թաղում ? ....

ՏՈՒՆ ԵԿԱՆՔ  ...անգամ խմելու ցանկություն չկար: Միայն հաջորդ առավոտյան հասկանանք, որ արթնացել ենք համաշխարհային հանրության  ինչ որ ոլորաններում  և առաջնագծում  կատարվող հարձակումների ֆոնի վրա ունեցել ենք յոթ օր  հանրային գիտակցության մեջ ինքնակազմակերպվելու ու  երկրի պահպանության կարևոր խնդիրն անդրարդառնալու համար: Հարձակումներ պետական սահմանի վրա , այն դեպքում երբ դեռ սգավոր էինք ու  հիշատակված Անզորության մեր վիճակը դեռ չէր  արավատվել :

ՈՒՇՔԻ ԲԵՐԵՑ  և այս ողջ ընթացքում  մեր գլխի տերը և պահապանը եղավ մեր բանակը: Ամեն բան կարգին  ԱՐԴԵՆ  և սպասվում են նոր հաջողություններ առաջնագծում:Ամեն ինչ կյանքում  դաս է ` այն իմաստով , որ հետագայում կրկնությունըը կանխելու համար կարիք կա աշխատելու , ջանք թափելու  ու մի քիչ ավելի հեռատես լինելու : Մենք ունեն ք երիտասարդ պետականություն , բայց հինավուրց ժողովուրդ  և մեր ժողովուրդը կանգնեց իր պետականության կողիքն ` ԱՊԵՐԻ / անգիտակից , բայց ոչ պատահական / գլխավորությամբ:

Երևի  հիշում  եք  իր համար արված մեր աղոթքները առաջին օրվանից սկսված մինչև այսօր?... 

հ. գ  _ խոնարհաբար հայցում եմ Ձեր ներողամտությունը այս ամենը  հիշեցնելու  համար , բայց այս ամենը դեռ երկար  կհիշենք մեր մեջ , եթե գեթ մեկ անգամ չջանալ  ամփոփել մեր զգացականը և դեպքերի հետ կապված մեր ապրումները: Մենք Ձեր հետ մասին կարողացանք  դուրս գալ  այս  հարվածից և շարունակել ապրել  ....իսկ հիշողությունը ` լինելով դառը  բուժում կարող  են ուղղոդել  նաև դեպի կյանք:  


Արթուր Գևորգյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին