▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանության մասին Հակոբ Հակոբյանի ֆիլմը նայելու ցանությունս առհասարակ կորավ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երեկ Սամվել Մարտիրոսյանը մի գրառում էր կատարել Հակոբ Հակոբյանի(ես առհասարակ աշխատում եմ ածականներ չօգտագործել)`Ցեղապանության 100 ամյակին նվիրված ֆիլմի մասին: Այդ գրառման ներքո երկուստեք բազմաթիվ վիրավորանքներ կան, բայց ես այդպես էլ այդ վիրավորանքների իմաստը չհասկացա: Լավ, եթե համաձայն չեք Սամվել Մարտիրոսյանի կարծիքի հետ, ավելի լավ կլիներ պաշտոնապես Ֆիլմի էջից պատասխանեիք այդ գրառմանը, ոչ թե Ֆեյքերով հանդես գայիք ու անցնեիք անձնական վիրավորանքների: Այդ ամենով Դուք ոչ թե պաշտպանում եք ֆիլմը այլ ընդհակառակը ինքներդ եք վնասում ֆիլմին: Ես այդ վիրավորանքները կարդալով պատկերացում եմ կազմում ֆիլմի մասին, դա չի կարող ոչ Սև ոչ առավել ևս Սպիտակ PR լինել: Այսպիսով այդ կերպ(հայհոյանքով) ֆիմը պաշտպանելիս դուք ստիպեցիք ինձ ֆիլմը չնայել: Չնայած ես ի սկզբանե ասել էի, որ դերասանական կազմը լավն է ու ես Ֆիլմի մասին կխոսեմ այն դիտելուց հետո, բայց այս ամենին ականատես եղա ու ֆիլմը դիտելու ցանկությունս առհասարակ կորչեց: Ամեն բան գեղեցիկ է, երբ գեղեցիկ ձևով է արվում:

Էդգար Խաչատրյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին