▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տուժողները նույնպես իրավական համակարգի զոհեր են

Երբ որեւէ դատարանում տուժողներն իրենց պահում են անկառավարելի, ես հասկանում եմ նրանց. կորստից հետո մարդիկ մեծ ստրես են տանում եւ Հայաստանում չկան հատուկ ստրես կենտրոններ՝ իրավական զոհերի հոգեկանը վերականգնելու համար:
Ամեն կորստից հետո մարդիկ դեռ չապաքինված, վազում են հազարումի քննչականներ, հազարումի իրավական ակումբ հիշեցնող գրասենյակներ, դիակը դեռ սեղանի վրա, նրանք մտածում են փաստաբան վարձելու մասին:
Հանդուրժող լինենք:
Հանդուրժող լինենք մարդկանց նկատմամբ, որոնք առաջին անգամ են գործ ունենում իրավապահ մարմինների հետ, որոնք հաճախ խաղում են նրանց վիրավոր զգացմունքերի հետ, հաստատակամ ասելով՝մեղավորը նա է;
Տուժողները նույնպես զոհեր են իրավական համակարգի, ինչպես եւ արդարություն որոնող պաշտպանական կողմերը:
Հասկանանք նրանց...եւ հավասարապես ներկայացնենք այն, ինչ կա, անկախ համակրանքներից ու հակակրանքներից:Նրանք դատարաններում հավասար են, մինչ դատական ակտը կայացնելը:

Ռուզան Մինասյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին