▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուս ու փուս տեղներս պիտի նստենք, քանի որ ընդդիմադիր առաջնորդները կորել են

R.I.P. Հունվարի 14-ից թեժ է լինելու: 
Հիշում եք՝ ժամանակին ստատուս էի գրել, որ քաղաքական Time out շուտով կավարտվի ու ոչինչ չարժե սպասել «Քաղաքական տուրուդմփոց 2015»-ից: Ապրեք, որ հիշում եք: Ուրեմը ես պայծառատես եմ դառել: 
Հունվարի 14-ից հետո պետք էր սպասվեր «թեժ աշնան» երկրորդ ավելի թեժ, ես կասեի հուր ու կրակ (Ավե Կարեն ջան) երկրորդ փուլը, բայց........ լռություն: Չկան ու չկա՜՜ն, միգուցե՞ մոռացել են, որ հունվարի 14-ը եկել գնացելա, միգուցե՞ հոգնել են իրենք էլ իրենցից: 
Օֆ եսիմ է, բայց այն փաստը, որ հրաշալի եռյակը, տոլի քառյակը, ոնց շատ հրաշալի կերպով «ծնվեց» , տենց էլ հրաշալի կերպով «մեռավ» դա հաստատ է: Ու... էլ ինչ ու է... էլի մենք պետք է նստենք ու նայենք հանրապետականների ու իշխանության վարած քաղաքականությանը ու հույս ունենանք, որ մի օր կհայտնվի մեկը, ում ժողովուրդը իրականում սպասում է՝ փրկության համար: 
Իսկ այժմ սուս ու փուս տեղներս պիտի նստենք, քանի որ ընդդիմադիր առաջնորդները կորել են:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին