▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գետի՛նը պետք է մտնեք. թուրք քաղաքագետի հոդվածը՝ ՀՀ նախագահին ուղղված հրավերի ու բռնակալ Ալիևի մասին

Թուրք հայտնի քաղաքագետ, Radikal պարբերականի սյունակագիր Բասքըն Օրանը թերթի իր սյունակում քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թուրքիա հրավիրելու համար:«Գետի՛նը պետք է մտնեք: Լավ, այդ մարդկանց ցավերը չտեսնելու ենք տալիս, գոնե չծաղրենք: Էրդողանն այդ խայտառակության վրա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ապրիլի 24-ին Չանաքքալե է հրավիրում»,- գրել է նա:

Նա հիշեցրել է, որ Չանաքքալեին (Գալիպոլի ճակատամարտ) նվիրված միջոցառումն ամեն տարի տեղի էր ունենում մարտի 18-ին:

«Այս տարի նախագահը Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենամեծ «գայթակղության քար» Ադրբեջանի բռնակալ Ալիևին վերցնելու է ու միասին Չանաքքալե են գնալու: Եվ «Իթթիհաթ վե Թերաքքիի» մսագործների կողմից հայ քաղաքացիների հանդեպ տեղի ունեցած այդ սարսափելի ոճրագործությունը խորհրդանշող օրը՝ Ապրիլի 24-ն են «տոնելու»: Հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկն այսպես է գրում. «Սպանված մեկուկես միլիոն հայերի ուրվականների հետ են քայլելու»,- գրել է նա:

Հոդվածագիրը հիշեցրել է, որ անցյալ տարի Էրդողանն Ապրիլի 24-ից առաջ հրապարակած իր ցավակցական ուղերձում ասել էր. «20-րդ դարասկզբին կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն ենք մաղթում և ցավակցում ենք նրանց թոռներին»:

«Այժմ այդ խայտառակության վրա մի բան էլ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ապրիլի 24-ին Չանաքքալե է հրավիրում: Ի՞նչ է դա նշանակում: Ինչ ամոթ է, ինչ մեղք է դա»,- եզրափակել է հոդվածագիրը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հրավիրել է Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: Սերժ Սարգսյանն արձագանքել է նրա հրավերին՝ նշելով. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանն ստանալու»:

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին