▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբյանները նշում են, որ Վահագն Հովնանյանն իրենց գումար է առաջարկել

 

Գործարար Վահագն Հովնանյանը գումար է առաջարկել դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի տուժող կողմին՝ Հակոբյաններին, որպեսզի Վարդան Պետրոսյանը կարողանա խուսափել պատասխանատվությունից, ինչից Հակոբյանները հրաժարվել են։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց տուժող Արթուր Հակոբյանը։
«Բիզնեսմեն Վահագն Հովնանյանն է եղբորս տուն գնացել, որ ինչքան պետք է, կառաջարկենք, որ Վարդանն անմեղ դուրս գա, շատ կոպիտ եղբայրս վռնդել է։ Իրենք ուզել են, որ ես մեղավորությունը վերցնեմ իմ վրա, Վարդանը պարզճակատ դուրս գա, ուզում են մեզ միշտ ճնշած լինեն. ինչի՞ համար, որ երկու երեխա սպանեց, մեկին հիվանդ դարձրե՞ց։ Ու մի հատ էլ ծափահարություններով են դիմավորում Վարդան Պետրոսյանին»,- վրդովված ասաց Արթուր Հակոբյանը։
Տուժողի իրավահաջորդի խոսքով՝ ինքը բազմաթիվ հարցեր ունի Վարդան  Պետրոսյանին, որը նրան կտա պատիժը կրելուց հետո. «Ես իրեն շատ հարցեր ունեմ, ինքը դուրս կգա, կնայի իմ աչքերին ու պատասխան կտա։ Ես շատ կուզենայի, որ Վարդան Պետրոսյանը շատ շուտվանից հրաժարված լիներ իր պաշտպանից, իրան շատ քիչ ա էդ վեց տարին»։
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվեց նախորդ նիստին իրեն վիրավորելու համար տուժող կողմին քրեական պատասխանատվության ենթարկելու իր միջնորդությունից։
Դերասանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեի ռեպլիկը դատարանում ընթերցեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը.  ֆրանսիացի փաստաբանը գրել էր,  որ Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը «ծաղրապատում է», որը շարունակվում է մեկ տարուց ավելի, եւ որ դատախազի մեղադրական ճառը մեղադրական եզրակացությունից չի տարբերվել։ Դատախազ Արթուր Սարգսյանը եւ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը ժամանակ առ ժամանակ ընդհատում էին Նիկոլայ Բաղդասարյանին՝ ասելով, որ ֆրանսիացի փաստաբանն իր  ռեպլիկում վիրավորական է արտահայտվել իրենց հասցեին։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող Արթուր Հակոբյանը հայտարարել է, որ գործարար Վահագն Հովնանյանը գումար է առաջարկել դերասանի Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի տուժող կողմին՝ Հակոբյաններին, որպեսզի Վարդան Պետրոսյանը կարողանա խուսափել պատասխանատվությունից, ինչից Հակոբյանները հրաժարվել են։ 
«Բիզնեսմեն Վահագն Հովնանյանն է եղբորս տուն գնացել, որ ինչքան պետք է, կառաջարկենք, որ Վարդանն անմեղ դուրս գա, շատ կոպիտ եղբայրս վռնդել է։ Իրենք ուզել են, որ ես մեղավորությունը վերցնեմ իմ վրա, Վարդանը պարզճակատ դուրս գա, ուզում են մեզ միշտ ճնշած լինեն. ինչի՞ համար, որ երկու երեխա սպանեց, մեկին հիվանդ դարձրե՞ց։ Ու մի հատ էլ ծափահարություններով են դիմավորում Վարդան Պետրոսյանին»,- վրդովված ասաց Արթուր Հակոբյանը։
Նա նշեց նաև, որ ինքը բազմաթիվ հարցեր ունի Վարդան  Պետրոսյանին, որը կտա պատիժը կրելուց հետո. «Ես իրեն շատ հարցեր ունեմ, ինքը դուրս կգա, կնայի իմ աչքերին ու պատասխան կտա։ Ես շատ կուզենայի, որ Վարդան Պետրոսյանը շատ շուտվանից հրաժարված լիներ իր պաշտպանից, իրան շատ քիչ ա էդ վեց տարին»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին